ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
​​​​​​​Ինչ են քննարկում Փաշինյանն ու Պուտինը
2018-12-27 18:58:23

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Հատված 18.00-ի եթերից

Աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ վարաչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Ըստ պաշտոնական տեղեկատվության Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում են  եվրասիական տարածքում փոխգործակցության հարցեր, ՀԱՊԿ Գլխավոր Քարտուղարի նշանակման ու բնականաբար Հայաստանին մատակարարվելիք գազի գնի հարցի շուրջ պայմանավորվածությունները:

Առայժմ հանդիպումից որևէ տեղեկություն չկա: Միայն հայտնի է, որ հանդիպել են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը և ոչ ավելին:

ՀԱՊԿ Գլխավոր Քարտուղարի հարցը թերևս ամենաչարչրկվածներից էԲելառուսի ներկայացուցչի այդ պաշտոնում նշանակման հարցը քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ռադիոլուրի հետ զրույցում գրեթե լուծված համարեց:

Իրավական գործընթացների իրագործման պայմաններում, ըստ նրա, հնարավոր կլինի այդ պաշտոնում Ստանիսլավ Զասի աշխատանքը:

Նա կարծում է, որ Հայաստանը կամ պետք է վետոյի իր իրավունքը կիրառի կամ համաձայնության գահաստատի Բելառուսի ներկայացուչի թեկնածությունը, ՀՀ-ի համար նախատեսված ժամկետի ավարտից հետո:

Հավանական է  նաև մեկ այլ լուծում. եթե օրինակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հրաժարական տա ու իր պարտականությունները փոխանցի Բելառուսի ներկայացուցչին, ասում են քաղաքագետները:

Խնդրի լուծման միանգամայն այլ տարբերակի մասին է  խոսում քաղաքագետ Արման Մելիքյանը: Նրա կարծիքով Հայաստանի դիրքորոշումը այս պահին կառույցի համար խիստ կարևոր է

Լուկաշենկոն է շահագրգռված, որ Հայաստանը հաստատի իր ներկայացուցչի թեկնածությունը, իսկ Մոսկվան էլ ռուս-բելառուսական լարված հարաբերությունների ֆոնին կարծես այդքան էլ կողմ չէ, որ Բելառուսի ներկայացուցիչ Զասի թեկնածությունը հաստատվի, եւ Երևանի ձեռքերով ուզում է կանխել նրա նշանակումը այդ պաշտոնում.

«Ռուսները հավասարապես կարող են Հայաստանին խնդրել գնալ զիջումներրի և նույն կերպ կարող են խնդրել՝ չգնալ զիջումների: Այսինքն, Բելառուսի հետ հարցերը Ռուսաստանը կարող է լուծել Հայաստանի միջոցով՝ մի կողմ քաշվելով»,- ասում է քաղաքագետը:

Այստեղ իհարկե շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հստակ հայտարարեց, որ  ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պատշոնում Հայաստանը ունի թեկնածու, և հարցը պետք է լուծվի կոնսենսուսով:

Սակայն Հայաստանի համար այդ  կազմակերպությունում գլխավորը թեման ոչ թե գլխավոր քարտուղարի հարցն է, այլ ավելի խորքային՝ անվտանգության խնդիրը:

Ըստ էության՝ ՀԱՊԿ-ում այսօրվա վիճակն աննախադեպ է, քանի որ կառույցում նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսվում։ Իսկ թե ինչ արդյունք կգրանցվի այսօրվա Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում կիմանանք գուցե այսօր ավելի ուշ:

Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում է նաև գազի հնարավոր թանկացման հարցըԱյս առումով տնտեսագետները կարծես գազի գնի բարձրացում չեն կանխատեսում: