ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ սպասել ղարաբաղյան խնդրի կարգավորումից 2019թ-ին
2019-01-05 15:10:16

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինչ սպասել ղարաբաղյան խնդրի կարգավորումից 2019թ-ին: Ադրբեջանից առաջին անգամ լավատեսական արձագանքներ հնչեցին 2018 թվականի վերջին:

Մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը կարծում էր, թե բարենպաստ միջավայր է ստեղծվել խնդրի կարգավորման համար:

0:00
0:00

2019 թվականին չեն բացառվում ղարաբաղյան խնդրով ակտիվ բանակցությունները՝ կարծում է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Նա Բաքվի լավատեսական արձագանքների ներքո հարկ է համարում նախ հասկանալ, թե որն է Ալիևի իրական նպատակը.

«Գուցե փորձի ռազմական գործողություն սկսելու մեղքը բարդել ՀՀ-ի վրա»:

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար էական է համարում Հայաստանում հեղափոխության միջոցով տեղի ունեցած փոփոխությունը:

Հայկական կողմից նոր մոտեցումներ են ներկայացվում ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Նիկոլ Փաշինյանը պնդում է խնդրի կարգավորման գործընթացում Արցախի ներգրավման կարևորությունը: Այս առաջարկին, բնականաբար, Բաքվում դեմ են, ինչը ադրբեջանագետին հիմք է տալիս ասելու, ոպ այս մոտեցումն անիրատեսական է։

«Նա հակամարտությունը դիտարկում է որպես Հայաստան- Ադրբեջան հակամարտություն»:

Արցախին բանակցություններում ներգրավելը, սակայն, կնշանակի Արցախի իշխանությունների լեգիտիմության ճանաչում, ինչն իհարկե լուրջ կորուստ կհամարվի Բաքվի համարԻրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է համարում նաև արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը։

Ադրբեջանագետը հավանական է համարում միջազգային միջնորդների ճնշման ներքո հայատյացության քարոզի վերացումը Ադրբեջանում: Նա կարծում է, որ Բաքվում  սկսում են հասկանալ, որ հայատյացության քարոզն ու առհասարակ Բաքվի մոտեցումը փակուղի է մտցրել հենց Ադրբեջանին: