ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-28 10:05:03
  • «Ազգ». Հասարակական անհանգստությունների, բողոքի և ընվզումների տարի
  • «Հայկական Ժամանակ». Հայաստանի «հասունության քննությունը»
  • «Իրավունք». Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի
  • «Ժամանակ». ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլին» և պաշտպանելու է Փաշինյանին

Հասարակական անհանգստությունների, բողոքի և ընվզումների տարի

Միջազգային վերլուծաբանները անցնող 2018 թվականը՝ ըստ «Ազգ»-ի, իր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հասարակական անհանգստություններով եւ պոռթկումներով նմանեցնում են անցյալ դարի 30-ական թվականներին: Անցնող տարին, թերթի դիտարկմամբ՝ հատկանշվեց հինգ ցամաքամասերում եւ բազմաթիվ երկրներում, հաճախ շղթայաձեւ ռեակցիաների տեսքով, իշխող վարչակարգերի դեմ ընդվզումներով, կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարով, համաշխարհային վտանգների, հասարակական ընդհանուր կամ տեղական չարիքների նկատմամբ բողոքների, գործադուլների եւ պայքարի այլ դրսեւորումների իրարահաջորդ շարժումներով, որոնցից զերծ չմնաց նաեւ, առանց վայրագության, մեր երկիրը:

Գյումրիից սկիզբ առած շարժումը կայծակի արագությամբ ծավալվեց «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսի ներքո եւ նույն արագությամբ էլ վերածվեց, առանց արյունահեղության, «Իմ քայլի» հաջորդական քայլերովՙ դեպի կառավարություն եւ ընդհուպՙ Ազգային ժողով երթի, ապա դրանց տիրապետմանը:

«Հիմա, այլեւս քայլելու տեղ չի մնացել: Մնացել է նստել-մտորելու, ավելի ճիշտՙ աշխատելո՛ւ ժամանակը, երկրի ու ժողովրդի բազում ու բազմաթիվ հարցերը լուծելո՛ւ ժամանակը»,- գրում է թերթը:

«Հիմա, այլեւս քայլելու տեղ չի մնացել: Մնացել է նստել-մտորելու, ավելի ճիշտՙ աշխատելո՛ւ ժամանակը, երկրի ու ժողովրդի բազում ու բազմաթիվ հարցերը լուծելո՛ւ ժամանակը»,- գրում է թերթը:

Հայաստանի «հասունության քննությունը»

«Հայկական Ժամանակ»-ի բնորոշմամբ՝ 2019 թվականը մեր երկրի համար լինելու է «հասունության քննության» շրջան, ընդ որում՝ և՛ իշխանությունների, և՛ հասարակության, և՛ պետության համար: Գալիք տարին բարդ է լինելու՝ ենթադրվող ու չնախատեսված դժվարություններով լի, այնպես ինչպես «նոր-նոր ինքնուրույն կյանք մտնող երիտասարդի համար»: Ու կարծում է, որ չարժե ինքնախաբեությամբ զբաղվել և հուսալ, թե խնդիրներն իրենք իրենց լուծվելու են, քանի որ հասուն մարդկանց ու պետություններին ինքնախաբեությունը վնասում է:

«Բայց Հայաստանն ունի այդ դժվարությունները հաղթահարելու բոլոր նախադրյալները: Կա նպատակը, թե ինչի համար է այս ամենը, հասարակության մեջ կա այդ նպատակի գիտակցումը, կան իշխանություններ, որոնք վայելում են հասարակության անվերապահ աջակցությունը, և կան որոշակի ներքին ռեսուրսներ, որոնք տասնամյակներ շարունակ կամ չեն օգտագործվել, կամ օգտագործվել են այլ նպատակներով:

Կկարողանա՞նք հաղթահարել այդ դժվարությունները՝ ունենալով այս ամենը, թե՞ ոչ՝ արդեն մեզանից է կախված: Հարցն, ի դեպ, հռետորական չէ, ու պատասխանն էլ միանշանակ չէ: 2019-ին մենք բոլորս հենց այս հարցի պատասխանն է, որ պիտի կարողանանք տալ»,-գրում է թերթը:

Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեվն ամփոփելով տարին՝ անդրադարձել է Արցախի հիմախնդրին ու Ադրբեջանի նկրտումներին:

Նա շարունակում է պնդել, որ Ադրբեջանը սպասում է հարմար առիթի, որպեսզի ապրիլյան պատերազմի իրադարձությունները կրկնի ավելի մեծ մասշտաբներով: Բացի այդ, Ադրբեջանը մեծ հույսեր ունի , որ անվտանգության գոտում կամաց-կամաց տեղի կունենա տարածքների հանձնման գործընթաց: Փորձագետի կարծիքով՝ Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի, քանի որ տարածքային յուրաքանչյուր փոփոխություն կբերի Ադրբեջանի կողմից անխուսափելի ներխուժման, որովհետև զորքերը կհայտնվեն չպատրաստված տարածքներում:

«Ըստ էության սահմանային յուրաքանչյուր փոփոխություն կվերածվի շարժառիթի, որպեսզի Ադրբեջանը կրկնի զինված հարձակման իր փորձը: Ընդ որում՝ նպատակ ունենալով ոչ թե անվտանգության գոտում տարածքներ վերցնել, այլ ամբողջ Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը», - ասել է ռուս ռազմական փորձագետը:

ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլին» և պաշտպանելու է Փաշինյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ը: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական խմբակցության աշխատանքին:

Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլին» և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած
օրենսդրական նախաձեռնությունները»: