ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կարեն Նազարյանը՝ դեսպան Սուրբ Աթոռում
2018-12-28 16:49:02

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

Կարեն Նազարյանը մինչ նոր նշանակումը Հայաստանի արտգործնախարարի տեղակալն էր, ավելի վաղ եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, Իրանում ՀՀ դեսպանը:

Նա այդ պաշտոնում փոխարինում է Միքայել Մինասյանին, ով այս տարի նոյեմբերի 2-ին հետ էր կանչվել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահը այսօր հրամանագրեր է ստորագրել նաև Տիգրան Սեյրանյանին Չեխիայում ու Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետո կանչելու և նրան Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու, Աշոտ Հովակիմյանին Չեխիայում ՀՀ դեսպան նշանակելու, Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին՝ նույնպես վարչապետի առաջարկություններով: