ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավտոբուսային միակ գծի միակ վարորդի բացառիկությունը
2019-01-04 11:00:13

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Երեւանի Ծարավ Աղբյուր թաղամասում տրանսպորտի խնդիրը տարիներ շարունակ մնում է չկարգավորված: Իսկ քանի դեռ խոստումները խոստում էլ մնացել եմ կամ առհասարակ դադարել գոյություն ունենալուց, այս ընթացքում ծարավաղբյուրցիները հասցրել են լավ ճանաչել թաղամասը 40-60 րոպեն մեկ սպասարկող միակ ավտոբուսային գծի միակ ավտոբուսի միակ վարորդին:

Վարպետ Արթուրն այն բացառիկ վարորդներից է, ում հեռախոսահամարը հասանելի է բոլոր ուղեւորներին, ու որին կարելի է զանգ տալ ու խնդրել մի քանի րոպե սպասել այս կամ այն կանգառում, որ հասցնեն ավտոբուսին: Արթուր Քալանթարյանը շատերի ճանաչած միակ վարորդն է, ով վատ եղանակին գծի վերջին կետից թեքվում է շենքերի բակ՝ առանց խնդրելու: Վարորդ, որը hասնում է մինչեւ շենքի բակ, քանի որ ուղեւոր մոր գրկում երեխան քնած է

0:00
0:00