Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
2019-ը լինելու է հաղթանակների տարի. Նիկոլ Փաշինյան
2018-12-29 15:07:38

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Նիկոլ Պաշինյանը շնորհավորել է ներկաներին 2018 և 2019 թվականների կապակցությամբ: Համոզմունք է հայտնել, որ ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի:

Իր խոսքում նա, մասնավորապես, նշել է՝ կառավարության ձևակերպած բոլոր խնդիրները առաջադրված են ժողովուրդի կողմից:

«Դրանք բոլորը լուծելի են և մենք պարտավոր ենք լուծել այդ խնդիրները այն հենքի վրա, որ բոլորս պետք է արձանագրենք և հասկանանք՝ այդ խնդիրների լուծումը գտնվում է այստեղ և այստեղ (խմբ. ուղեղում և սրտում): Եթե մենք կարողանանք հետևել այս բանաձևին՝ միանշանակ մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծենք:

Եվ անցած 8 ամիսներն ապացուցել են, որ ունենք բավարար կամք, բավարար հետևողականություն, բավարար ուժ, ժողովրդական բավարար աջակցություն և բավարար հետևողականություն այդ խնդիրները լուծելու համար»,-ասել է վարչապետը:

Ներկաներին նա շնորհակալություն է հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, եվ շնորհավորել համատեղ աշխատանքի համար: «Ճիշտ է, չեմ կարող ասել, որ մենք արել ենք այն ամենը, ինչ կցանկանայինք արդեն հասցրած լինել, բայց ես նաև չեմ կարող չասել, որ այդ ընթացքում մենք արել ենք ամենակարևորը՝ ապացուցել ենք, որ ի վիճակի ենք լուծել մեր առջև դրված խնդիրները, անկախ նրանից, թե այդ խնդիրների լուծումը ում որքան է հավանական թվում»,-ասել է նա: