ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բյուջեի դեֆիցիտը 5 մլրդ դրամով կնվազի՞
2018-11-05 17:10:00

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2018թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական պարտքը 2019-ին  կկազմի 7 մլրդ 468 մլն  դոլար:  Նույն նախագծով նախատեսվում է, որ պետական պարտքի սպասարակմանը կուղղվի բյուջեի ծախսերի շուրջ 10 տոկոսը: 

Պետական պարտքի մեջ գերիշխողը դոլարային վարկերն են, ունենք նաև  եվրոյով, ճապոնական իենով ու հայկական դրամով ներգրավված  վարկեր:

Հայաստանը մեծ պարտքի շուկա մտավ 2008 թվականից, երբ ֆինանսական ճգնաժամնի պատճառով այն կտրուկ ավելացավ: Հայաստանի պետական պարտքը 2017-ի տվյալներով կազմում է ՀՆԱ-ի 58,9  %-ը: 

Այս ցուցանիշը հաշվարկվում է տարեկան կտրվածքով:  2018թ  սեպտեմբերի 30-ի դրությամբ, մեր երկրի պարտքը կազմում է  3 տրիլիոն  254 մլրդ դրամ կամ 6 մլրդ 741 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ Արտակ Մարության.

«Պետական պարտքի 19,7 % -ը ներքին պարտքն է կազմում, արտաքին պարտքը՝ 80,3 % -ը: Ամենամեծ վարկառուն կառավարությունն է՝ պարտքի 91,5 % -ը  հենց կառավարությանն է: ԿԲ-ի պարտքը պետական պարտքի  8,5 % -ն է կազմում»:   

Կառավարության պարտքի կառուցվածքում շուրջ 19 % -ը դրամային   պարտքն է (պետական գանձապետական  պարտատոմսեր),  81 % -ը՝ արտարժութային  պարտքն է:  43  % -ը  ներգրավված է  ԱՄՆ դոլարով,  25,2  % -ը SDR-ով  (ԱՄՀ կողմից թողարկող հաշվրակային  արժույթ), 8,6 %ը եվրոյով ներգրավված  վարկերն են, մոտ 3,7 %-ը՝ ճապոնական իենով: Հայաստանն ունի նաև  չինական   յուանով  ներգրավված պարտք՝  ընդհանուր պարտքի ծավալում այն  0,5 % -ն է կազմում:


Արտակ Մարության. «Կառավարության արտաքին վարկերի առյուծի բաժինը   (78,5% )  միջազգային կառույցներից ներգրավված վարկերն են:  Համաշխարհային Բանկի  խմբի մեջ մտնող կառույցների վարկերը կազմում են ամբողջ վարկերի 44 %-ի չափով: Խոշոր մասնաբաժին ունի նաև Ասիական զարգացման բանկը՝ 16%,  Եվրասիական զարգացման բանկը՝ մոտ  8 %, արժույթի Միջազգային հիմնադրամն ու այլ կառույցներ՝ մոտ 11%»:

2018թ  բյուջեի ծախսերի 9,6 տոկոսը կազմում են պարտքի սպասարկման ծախսերը: Նույնն է նախատեսված նաև 2019-ի համար:  2018-ին կառավարության պարտքի սպասարկմանը ուղղվել է 141,2 մլրդ դրամ, 2019-ին այդ գումարը կդառնա 158 մլրդ դրամ:

Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ բացարձակ մեծությամբ դիտարկելիս պարտքը ավելանալում է:

Քանի որ պայմանները հենց լիբոռով են, սա էլ ենթադրում է, որ  նույն վարկի համար ավելի շատ ես վճարում:

Մասնագետները պնդում են՝ քանի դեռ պետական բյուջեն դեֆիցիտային սկզբունքով է պլանավորվում, կառավարության պարտքը կավելանա: Դեֆիցիտը հիմնականում ֆինասավորվում է փոխառու միջոցների հաշվին:

 2018-ին բյուջեի դեֆիցիտը 157 մլրդ դրամ է նախատեսված, 2019-ին՝ 152 մլրդ դրամ: Եթե խորհրդարանը հավանության արժանացնի 2019 թ պետական բյուջեի նախագիծը, ապա բյուջեի դեֆիցիտը, ըստ նախագծի, 5 մլրդ դրամով կնվազի: 

0:00
0:00