ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին
2019-01-04 17:40:24

Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին` այսօր հրավիրված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային Ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի hունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10:00»,-ասել է Մուկուչյանը:

ԱԺ-ի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում  պատգամավորական մանդատ է ստանում  132 պատգամավոր: «Իմ քայլը» դաշինքը  կստանա 88 , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։

Հատված՝ «Ռադիոլուր»-ի այսօրվա ժամը 17.00 թողարկումից:

0:00
0:00