ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ճրագալույցի պատարագ՝ այսօր երեկոյան
2019-01-05 11:28:11

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի: 

 

Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

 

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին` հայտնում է Qahana.am-ը:

 

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։ Հաջորդ օրը՝ հունվարի 7-ին, մեռելոց է։ Օրը՝ ոչ աշխատանքային։