ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խնձորի բերքահավաքից գյուղացին դժգոհ է
2018-11-05 18:14:21

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Արդեն 40 օր է Օհանավան և Կարբի գյուղերում խնձորի բերքահավաքէ: Այս տարի բերքն առատ է, սակայն իրացումն է քիչ:

Մթերող ընկերությունները 1 կգ խնձորը, ըստ գյուղացիների, առաջարկում են 15 դրամ, իսկ «Սպայկա» ընկերությունն արտահանում չի իրականացնում:

Իրավիճակն ինչպե՞ս է մեկնաբանում գյուղնախարարությունը:

«Ամեն տարի որքան որ հավաքում են Օհանավան և Կարբի գյուղերից խնձորը, այս տարի այդքան լցված է ծառերի տակ»:  

Օհանավանցի Արտյոմ Նավասարդյանն այս տարի խնձորի իր այգիներից հավաքել է մոտ 50 տոննա բերք: Լավորակ միրգ ստանալու համար ծախսել է մոտ  5 միլիոն դրամ: Իր հաշվարկներով՝  խնձորի մեկ կգ-ի ինքնարժեքը 100 դրամ է:

«Հիմա ինձանից ուզում են  50-60 դրամ:  Բոլորն էլ գիտեն, որ եթե Օհանավանում, Կարբիում խնձոր չլինի, ապա խնձորի գինը կհասնի 1000 դրամի: Մենք էլ որոշել ենք ծառերը կտրել»:

Առատ բերք ունեն, սակայն ո՛չ մթերող կազմակերպություն կա, ոչ էլ արտահանող: Նախկինում «Սպայկա» ընկերությունը հենց այգիներից խձորի մեկ կգ-ը գնել է 180-230 դրամով՝ կախված խնձորի չափից:


Արտահանումից
բացի՝ սպառումն ապահովել են միջնորդ անհատները, որոնք բերքը հասցրել են մթերող ընկերություններին: Օրինակ Միհրան Սարգսյանը, մինչև  նախորդ տարի, բերքը հանձնել է միջնորդ ընկերությունների և գոհ եղել արդյունքից:

«Անմիջապես մթերողին խնձորը հանձնելը գյուղացուն ձեռք չի տալիս: Եթե ամեն մեկս մեր եղածը բարձենք, տանենք, հանձնենք գործարան,  դա մեզ ձեռք չի տալիս. ծախսը շատ է»: 

Այս տարի, սակայն, բերքահավաքի առաջին օրերին միջնորդ կազմակերպությունները 22-24 կգ-անոց արկղը գնել են 350 դրամով: Խնդրին արդյո՞ք տեղյակ չեն պատկան մարմինները.  հարցին գյուղացիներն այսպես պատասխնեցին:

«Գյուղնախարարությունը դարձել է բիզնես կենտրոն»:

Գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը  «Ռադիոլուրի»-ն պարզաբանեց, որ մթերման գներում փոփոխություններ չեն եղել, մթերման գինը  25-32 դրամ է: Գործարաններն էլ պատրաստ են մթերման: Իսկ այն, որ գյուղացիներին առաջարկել են մթերել 15 դրամով,  նախարարության ներկայացուցիչն այսպես բացատրեց:  

«Պիտանի խնձորի գինը  25-32 դրամ է: Եթե ավելի ցածր գին են առաջակել, կամ դրա մեջ ինչ-որ բան այն չէ որակական առումով, բայց եթե նորմալ խնձորը էժան գնով են մթերում, թող զանգեն մեզ, մենք այդ հարցը կկարգավորենք»:

«Սպայկա» ընկերության հետ բանակցել են և ընկերությունից պատճառաբանել են, որ Ռուսաստանում նույնպես բերքն առատ է,  գներն էլ՝ ցածր:  

«Առաջարկում եմ գյուղացիներին բերքը պահել սառնարաններում, մինչև գները բարձրանան : Հույս կա, «Սպայկան» պատրաստ է արտահանման, բայց ոչ հիմա: Դա կարա լինի դեկտեմբերին-հունվարին:  Երբ Ռուսաստանում բերքը պակասի, գները բարձրանան»:


Բերքի շատ լինելը հանգեցնում է գների իջեցման՝  
հավելեց Գևորգ Ղազարյանը: Այս պահին ներքին շուկայում խնձորի իրացման գները նախորդ տարվա համեմատ  ցածր են: Ըստ պաշտոնյայի՝  լավ որակի խնձորն արժե 200-250 դրամ:  

Գյուղացիների  դժգոհությունները ոչ միայն  այս տարվա խնձորի մթերման հետ էր կապված, այլ նաև՝ հակակարկտային կայանների անորակության, կարկուտի վնասների դիմաց ստացած փոխհատուցումների հետ:

Գյուղնախարարությունից խորհուրդը մեկն է՝ բոլոր դժգոհությունները ներկայացնել իրենց:

0:00
0:00