ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարզերում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
2019-01-07 09:52:34

Հունվարի 7-9-ը ՀՀ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մարախուղ է, Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Աշոցք գյուղում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: