ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գազի գնի հարցում երկարաժամկետ լուծումների համար բանակցությունները շարունակվում են
2019-01-08 09:37:33

ՔՊ երեկվա նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գազի գնի բարձրացման խնդրին:
Սահմանին գազի սակագնի բարձրացումը հաճախ մեկնաբանվում է որպես իշխանությունների կողմից պարտություն: Լրագրողական նման դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսին է, որ այնտեղ էլ թանկացավ: Մենք բանակցությունները շարունակում ենք, որպեսզի երկարաժամկետ լուծումների գանք: Մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում: Մենք շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ի՞նչ պարտության մասին է խոսքը, այդ կարծիք հայտնողները չեն ասում, թե ի՞նչ պարտության մասին է»:

Գազը սպառողների համար չի թանկանալու, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը հարցին վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է. «Ժամկետների մասին այս պահին որևէ բան չեմ կարող ասել»:
Իսկ իրանական գազի ներկրման մասին խոսելով՝ նշել է, որ հարցը «նախկինում քննարկվել է, քննարկվում է և միշտ կքննարկվի, որովհետև կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել»:

2018թ դեկտեմբերի 31-ին լրացել է ՀՀ-ի ու «Գազպրոմի» միջև կնքված պայմանագրի ժամկետը: Նույն օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ գազի գնի մեջ որոշակի փոփոխություններ են տեղի  ունենալու, գնի որոշակի բարձրացում է լինելու: Սակայն, ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն չի լինելու:

«Գազպրոմ» ընկերությունն արդեն հաղորդել է, որ գազի սակագինը Հայաստանի համար թանկանում է 10 տոկոսով՝ գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Սպառողների համար սակագինը կպահպանվի: 

 

Տես նաև՝