ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց Սարդարապատից
2019-01-08 11:35:08

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է: Արմավիրցի երիտասարդները մեծ ոգևորությամբ են մեկնում հայրենիքի պաշտպանությանը: Սարդարապատի հուշահամալիրում նորակոչիկներին ճանապարհելու էին եկել հարազատներն ու բարեկամները: Նորակոչիկները ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձանին:

0:00
0:00

Ամանորն ու Սուրբ ծննդյան տոնը հարազատների հետ նշելուց հետո հոգով ու ֆիզիկապես պատրաստ տղաները մեկնեցին բանակ: Հաջորդող տոները նշելու են արդեն այլ հարազատ միջավայրում, որը երկու տարի դառնալու է իրենց ընտանիքը, տունը, որտեղ իրենց է վստահված ամենակարևոր գործը՝ հայրենիքի սամանների պաշտպանությունը:

«Շատ ուրախ եմ, որ գնում եմ բանակ: Իմ ծնողներն ու բոլորը համգիստ քնելու են, քանի որ մենք սահմանն ենք պաշտպանելու»:

Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել հարազատները: Ռոզա տատիկը եկել էր թոռներից ամենահարազատին՝ տան առաջին թոռանը ճանապարհելու բանակ: Տատիկի ամենաջերմ մաղթանքն է:

«Բարի ծառայություն եմ մաղթում, թող պաշտպանի մեր հայրենիքը և ուրախ, անփորձանք վերադառնա տուն»:

Ձմեռային առաջին զորակոչին Սարդարապատի բարձունքում նորակոչիկների հարազատների զգացմունքները միաձուլվել էին, արցունքների միջից ժպտացող աչքեր, ոգևորություն և տրտմություն: Նրանք լուսանկարվում էին, գրկախառնվում ու բարեմաղթանքներ հղում:

«Թող խաղաղություն լինի, բարի ծառայություն ու բոլորին բարի վերադարձ, դա ենք ցանկանում»:

Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Արմավիրի մարզային ու քաղաքային իշխանություների ներկայացուցիչները: Գրեթե 10 տարի առաջ նորակոչիկի կարգավիճակում էր Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Նա հպարտությամբ նշում է, որ ծառայության 2 տարին իր կյանքի լավագույն շրջանն է եղել, պատիվ է ունեցել կրելու հայոց բանակի զինվորի համազգեստը, ծառայել հայրենիքին: Երկու տարին մեկ ակնթարթի պես է անցել:

Բանակը հայրենիքի պաշտպանության հուսալի հենարանն է: Ծառայությունից հիմա քչերն են խուսափում: Արմավիրի զինկոմիսար գնդապետ Արսեն Համբարձումյանի խոսքերով՝ վերադարձողների թիվն է ավելացել:

«Հիմա այլ երկրներից շատերը վերադառնում են ու կամավոր մեկնում ծառայության, նրանք չկցագրված անձնակազմն են»:

Արմավիրի երիտասարդ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ողջունելով նորակոչիկներին հորդորեց պայքարել միայն արտաքին թշնամու դեմ և ներքին թշնամիներ չփնտրել:

Ստանալով Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությունը` նորակոչիկներն ուղևորվեցին բանակ:

Հանրապետական հավաքակայնում նրանց ծառայության վայրը վիճակահանությամբ կորոշեն իրենց ծնողները: