ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
2018-11-06 11:25:15

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանիմահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հ. Սիմիդյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը, ՀՀ նախագահի խորհրդական Հ. Գասպարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական Դ. Կարապետյանը, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Բոլշիկյանը և Յուրի Վարդանյանի բարեկամ Կ. Օհանյանը:

Նոյեմբերի 2-ին 62 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

http://www.armradio.am/hy/371