ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակն է
2019-01-09 16:00:15

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Սերգեյ Փարաջանովի 95-րդ տարեդարձի առիթով «Ռադիոլուրն» այցելել է նրա տուն- թանգարան: Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի օգնությամբ  փորձելեն ենք մեզ համար բացահայտել թերևս մի փոքր այլ, գուցե ընդհանրապես անծանոթ Փարաջանովին:


20-րդ դարի մեծագույն էսթետը ծնվել է
1924 թվականի այս օրը Թիֆլիս քաղաքում, հնավաճառի ընտանիքում:

«Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար». Սերգեյ Փարաջանով:

«Ես չունեմ պաշտոնական կոչումներ ու պարգևներ: Ես ոչ մեկն եմ: Ապրում եմ Թիֆլիսում, իմ ծեր ծնողների տանը, և երբ անձրև է գալիս, քնում եմ անձրևանոցով ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին»:

Սերգեյ Փարաջանով

«Ուրիշների արարքներին վերաբերվեք այնպես, կարծես թե ձեզ ընդամենը մեկ օր է մնացել ապրելու. ինքներդ վարվեք այնպես, կարծես թե դուք դեռ մի դար էլ ապրելու եք»:

Սերգեյ Փարաջանով