ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցի քննությունը հետաձգվեց
2019-01-09 18:10:17

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև վաղվա ժամը 14:00-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Հարցի քննությունը մեկնարկել և հետաձգվել էր 2018թ. դեկտեմբերի 28–ին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նախորդ դատական նիստում Քոչարյանի գործով քննիչը ժամանակ էր խնդրել դատարանին ինքնաբացարկ հայտնելու համար։

Քոչարյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել:

Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալում։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից:

Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից: