ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձերբակալվել է Կարագանդայում ծեծկռտուքի գործով հայազգի կասկածյալը
2019-01-09 19:00:35

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները ՌԴ  իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է: Այդ  մասին, ըստ nur.kz կայքի, տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը:

Ներկայումս, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը: