ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորներին կհանձնվեն պատգամավորական վկայականներ
2019-01-10 10:41:23

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով պատգամավոր ընտրվածներին կհանձնվեն պատգամավորական վկայականներ:

Մանդատներ հանձնելու միջոցառումը նախկինում անցկացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում: Սակայն վերջին անգամ ԿԸՀ-ում վկայականներ ստացել են 5-րդ գումարման ԱԺ պատգամավորները, 2012 թվականին: 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին մանդատները 2017-ին հանձնել են Կառավարության ընդունելությունների տանը:

Արդեն հայտնի է, որ նոր պատգամավորներին վկայականները տալու է ոչ թե ԿԸՀ նախագահը, ինչպես նախկինում, այլ ընտրողը՝ 2-ական ընտրող յուրաքանչյուր ընտրատարածքից, այսինքն, 26 մարդ:

ԿԸՀ-ից փոխանցել են, որ մանդատների բաշխումից հետո կազմակերպվելու է հյուրասիրություն:

Իսկ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 14-ին: Այն վարելու է տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նա «Իմ քայլը» խմբակցությունից է:

7-րդ գումարման ԱԺ-ում լինելու են «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն: Այս խորհրդարանն ունենալու 132 պատգամավոր:

Տես նաև՝