ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-11 10:00:36
  • «Հայկական Ժամանակ». Դաշնակիցներ՝ հովանավորների փոխարեն
  • «Հայկական Ժամանակ». Նախապատրաստվում է հանդիպում
  • «Առավոտ». Ռեստորանները «ցուցարարներ» են դարձել
  • «Իրավունք».«Կտրուկ մոտեցումը հղի է չափազանց մեծ վտանգներով»

Դաշնակիցներ՝ հովանավորների փոխարեն

Հունվարի 1-ից Հայաստան մտնող գազի գինը 10 տոկոսով թանկացնելու հարցի շուրջ հասարակական-քաղաքական շրջանակներում ծավալված քննարկումները «Հայկական Ժամանակ»-ի գնահատմամբ տարիօրինակ ընթացք ունեցան:

Թերթը բերում է առավել տարածված տեսակետը, որի համաձայն Ռուսաստանը թանկացրել է գազը, որպեսզի Հայաստանում իշխանությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվի: Այսինքն, ըստ այս վարկածի, Ռուսաստանը փորձում է անուղղակիորեն ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա:

«Բայց եթե անգամ դա այդպես է, ռուսական որոշակի շրջանակները սխալ «գործիքակազմ» են ընտրել: Որովհետև ակնհայտ է, որ գազի թանկացման արդյունքում փոխվելու է մեր հասարակության վերաբերմունքը ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Ռուսաստանի նկատմամբ: Ի վերջո գազը թանկացնողը Ռուսաստանն է, իսկ Հայաստանի իշխանություններն ուղղակի փորձում են անել ամեն ինչ, որ գոնե սպառողների համար գազը չթանկանա, ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ պիտի ժողովուրդը «նեղանա» ոչ թե ռուսներից, այլ սեփական իշխանություններից»,- հարցնում է «Հայկական Ժամանակ»-ը՝ շարունակելով,- «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա մեզ ոչ թե հովանավորներ են պետք, այլ դաշնակիցներ: Եվ այդ իմաստով «հովանավորչության» վերացումը միայն նպաստում է իրական դաշնակցային հարաբերությունների ստեղծմանը»:

Նախապատրաստվում է հանդիպում

Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան - Մայք Պոմպեո հանդիպումը: Հնարավոր հանդիպման մասին է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը տեղ է գտել «Հայկական Ժամանակ» թերթում:

«Հանդիպումը տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,- գրել է Սուրեն Սարգսյանը:

«Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,- գրել է Սուրեն Սարգսյանը:

Թերթը նշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի արձագանքել այս տեղեկատվությանը: Թերթին նաև չի հաջողվել այս տեղեկությունը ճշտել ԱԳՆ-ի մամուլի բաժնից:

«Կտրուկ մոտեցումը հղի է չափազանց մեծ վտանգներով»

Ինչպես պետք է կարգավորվի փողոցային առևտրի հարցը, որպեսզի օրվա հացը վաստակող քաղաքացին չկանգնի սովի առաջ, «Իրավունք»-ը հետաքրքվել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանից: Նա համոզված է, որ կտրուկ մոտեցումը հղի է չափազանց մեծ վտանգներով.

«Խնդիրն այն է, որ փաստորեն չունենք ուղղություններ, մոտեցումներ, որոնց արդյունքում մարդը կարողանա գտնել հանապազօրյա հացի գումարը վաստակելու համար աշխատատեղ: Եվ դրանով են պայմանավորված բազմաթիվ իրավիճակներ, մասնավորապես արտագաղթը, աղքատությունը: Այնպես, որ նոր իշխանությունները պետք է հասկանան, որ արդեն եկել է երկրի վիճակը կայունացնելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու ժամանակը»:

«Խնդիրն այն է, որ փաստորեն չունենք ուղղություններ, մոտեցումներ, որոնց արդյունքում մարդը կարողանա գտնել հանապազօրյա հացի գումարը վաստակելու համար աշխատատեղ: Եվ դրանով են պայմանավորված բազմաթիվ իրավիճակներ, մասնավորապես արտագաղթը, աղքատությունը: Այնպես, որ նոր իշխանությունները պետք է հասկանան, որ արդեն եկել է երկրի վիճակը կայունացնելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու ժամանակը»:

Ռեստորանները «ցուցարարներ» են դարձել

«Առավոտ»-ը լուսանկարել է Երևանի տարբեր ռեստորանների և սրճարանների դռներին կամ ապակիներին փակցված փոքրիկ պաստառները՝ «Ոչ թանկացմանը, տուրզմի անկմանը, հարկման նոր համակարգին» մակագրությամբ:

Ռեստորանների հայկական միությունը, ինչպես թերթն է նշում, այդ կերպ ահազանգում է, որ սննդի ոլորտի նոր հարկման համակարգի գործադրմամբ՝ գների թանկացումը ժամանցի վայրերում անխուսափելի է դառնում: Ի նշան բողոքի՝ երկու անգամ մեկ օրով 100-ից ավելի ռեստորաններ փակել են իրենց դռները ու չեն սպասարկել հաճախորդներին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արդեն հանդիպել է Հայաստանի ռեստորաներրի միության անդամների հետ, իսկ առաջիկայում, ըստ թերթի, վերջիններս կհանդիպեն նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: