ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հնդիկների խոպանը Հայաստանում. Ինչո՞ւ ենք աղմկում
2019-01-11 11:21:59

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հնդիկների այցը Հայաստան պայմանավորվա՞ծ է Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային քաղաքականության պարզեցմամբ, թե՞ իբրև էժան աշխատուժ ներգրավմամբ: 2018թ.–ի նոյեմբերին Հայաստանի կառավարությունն ընդունեց նոր որոշում, համաձայն որի Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգն ավելի դյուրացվեց, հնարավորություն տրվեց նրանց վիզա ստանալ առանց հրավերի` ինչպես նախկինում էր։ Հնդիկները կարող են վիզա ստանալ հենց սահմանային անցակետերում, կամ ստանալ էլեկտրոնային վիզա` վիզա համակարգի միջոցով:

0:00
0:00

Հյուրընկալ հայերի մոտեցումը հնդիկների Հայաստան ժամանմանն ու մեր երկրում աշխատանքի անցնելու հարցերում շատ տարբեր են:

Երևանյան փողոցներում այսօր առավել քան երբևէ կարելի է տեսնել հնդիկների, որոնք ժամանել են Հայաստան աշխատելու համար: Հնդիկ աշխատողներով համալրված ընկերությունների հայտարարություններ են հայտնվել անգամ կայքերում, օրինակ հայտնի լիստ.ամ կայքում կարելի է տեսնել հնդիկների ներգրավմամբ բնակարան մաքրելու ծառայության առաջարկ «Ապահովում ենք բարձրակարգ մաքրություն՝ մատչելի գներով։ Աշխատաժամերը՝ առավոտյան 09.00-ից մինչև կեսգիշեր» գրառումով: Ավելին՝ առաջարկվում են անգամ սնունդ պատրաստելու, երեխա խնամելու, արդուկ անելու ծառայություններ: Զանգահարեցի իբրև ծառայությունից օգտվել ցանկացող.

«Գործատուն պատմեց, որ իրենց ընկերությունում հնդիկ մաքրուհիներ են ընդգրկված, երկու սենյականոց բնակարանը մաքրելու համար կպահանջվի 10-ից 30 հազար դրամ, մի քանի հոգով են մաքրություն իրականացնում ու մինչև չավարտեն աշխատանքը, գործը վերջացրած չի համարվի, ընդհում մի քանի օր կարող է տևել…»

Ի տարբերություն հնդիկ մաքրուհիների՝ մալական մաքրուհիների աշխատաժամանակը հստակ է 8.00-ից մինչև 18.00 ՝ աշխատանքը գնահատվում է մոտավորապես 13 հազար դրամ: Ընդ որում՝ սա մեկ մաքրուհու գումարի չափն է: Հայ մաքրուհիներին վրդովվեցնում է հնդիկ մաքրուհիների մուտքը ծառայությունների ոլորտ.

«Դրանց հոտը, փնթիությունը, հարևանս վարձով էր տալիս տենաք ինչ վիճակ էր: Այ մարդ թող չգան մեր գործին չխփեն»:

Կարծիքները սակայն շատ տարբեր են.

«Նույն ձև էլ հայերն են գնում Ռուսաստան, Գերմանիա, Եվրոպական երկրներ աշխատելու: Մեզ կարելի՞ է, իրենց ո՞չ»

Թեման նաեւ վեճի պատճառ է դառնում.

«Ինչի՞ դուք կարաք էշություն անեք ուրիշի երկրում ու փող աշխատեք, իրենք չեն կարա՞»

ԱՎԿ ժողովրդագրության և բնակչության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը փաստում է՝ 2018-ի առաջին 9 ամսվա ընթացքում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելացել է Հայաստանի սահմանը հատող հնդիկների թիվը:

«2018 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ սահմանը հատել է 21 հազար 500 հնդիկ, 2017-ի նույն ժամանակահատվածում 11 հազար էր, իսկ 2015,16թ-ին եղել է 4 հազարի կարգի

Քանի հնդիկ է աշխատում հայաստանյան կազմակերպություններում, հայտնի չէ։ Հարցը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Պահանջարկի դեպքում գուցե նման վիճակագրություն վարվի»,- ասաց ԱՎԿ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը.

Իսկ որպես փորձագետ կարծիք հայտնեց, որ դժվար է հասկանալ, թե քանի հնդիկ է այսօր Հայաստանում աշխատում հայաստանյան ընկերություններում, քանի որ չդիտարկվող տնտեսության մեջ են ներգրավված։

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Սիմոնյանն էլ «Ռադիոլուր»-ին հայտնեց, որ գործատուները հնդիկ աշխատուժի պահանջարկով չեն դիմում գործակալությանը, քանի որ երկու տարի է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության ընթացակարգը սառեցված է: