ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարվեց Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
2018-11-06 14:08:40

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ազգային պատկերասրահի և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Ազգային պատկերասրահում այսօր մարվեց և շրջանառության մեջ դրվեց  երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմայինՆամականիշերից մեկի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, մյուսի վրա` Հովհաննես Զարդարյանը իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:

1956 թվականին ստեղծված «Գարուն» կտավը Զարդարյանի գլուխգործոցն է համարվում: Սիմվոլիկ-այլաբանական հայտնի այս կտավը  «ձնհալքի» խորհրդանիշն էր և դարձավ ողջ խորհրդային կերպարվեստի լավագույն նմուշներից մեկը:

Հայաստանի ազգային պատկերասրահի և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Ազգային պատկերասրահում այսօր մարվեց  և շրջանառության մեջ դրվեց  երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

Նամականիշերից մեկի վրա պատկերված է վերոհիշյալ «Գարուն» կտավը, մյուսի վրա` Հովհաննես Զարդարյանը իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:


Հայփոստ ընկերության նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով` թողարկված նամականաիշները մեր պատմության, մշակույթի յուրօրինակ դեսպաններն են: Իսկ «Գարունը» կարող է դառնալ մեր մշակույթի ամենագունեղ «դեսպաններից» մեկը:


Հովհաննես Զարդարյանը առանձնակի սիրով ու ջերմությամբ է անդրադարձել Կոմիտասի կերպարին: 1947-1951 թվականների ընթացքում Կոմիտասի երեք պատկեր է ստեղծել: Գեղանկարչությունից զատ, Հովհաննես Զարդարյանին հրապուրել են նաև այլ ժանրերը:


Նա գորգերի ու նկարազարդ առաստաղների տասնյակ էսքիզների հեղինակ է, բալետների ու ներկայացումների գեղարվեստական ձևավորող:

Զարդարյանը Հայաստանում առաջիններից մեկն է եղել, որ ստեղծել է որմնանկարային բնապատկերներ: 1950-ականների երկրորդ կեսին ձևավորվում է խորհրդային շրջանի հայ մոնումենտալ-դեկորատիվ` ճարտարապետության հետ համադրված նկարչությունը:

Եվ այդ ասպարեզում ձեռք բերած գեղարվեստական առաջին լուրջ նվաճումները կապված են Հովհաննես Զարդարյանի և Վան Խաչատուրի ստեղծագործության հետ:

Խոսքը վերաբերում է 1958-1959 թվականներին մայրաքաղաքի «Արարատ» ռեստորանում և «Արմենիա» հյուրանոցում Զարդարյանի, ինչպես նաև մի շարք այլ նկարիչների մասնակցությամբ կատարված դեկորատիվ որմնանկարին ու առաստաղային պատկերներին:

0:00
0:00