Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային Ժողովի 3-րդ փոխնախագահը կընտրվի ԲՀԿ-ից
2019-01-11 13:07:14

ԱԺ-ի 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հստակեցրել է իրենց քաղաքական ուժի դիրքորշումը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցում՝ պաշտոնը պետք է տրվի թվով երկրորդ քաղաքական ուժին՝ ԲՀԿ-ին:

«Երրորդ փոխնախագահի ընտրության հետ կապված մեզ համար ընդունելի սկզբունքն այն է, որ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ԱԺ-ում երկրորդ ուժը: Եվ սա ոչ թե մեր ընտրությունն ու նախապատվությունն է, այլ համարում ենք, որ այս հարցի պատասխանը տվել է ընտրողը՝ ԱԺ ընտրությունների ժամանակ՝ իր քվեարկությամբ:

Ամբողջ քարոզարշավի ընթացքում հենց ընդդիմության դերը ստանձնող հավակնոդների կողմից ասվել է, որ այս խորհրդարանական ընտրություններն ավելի շատ ընդդիմության ընտրության հարց են, և, շատ հստակ դա գիտակցելով, երբևէ չենք ուղղորդել ու կողմնորոշել ընտրողներին՝ այս կամ այն ուժին ընտրելու հարցում: Հիմա ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և արդյունքների հետ կապված որևէ կասկած չկա: Հետևապես մենք էլ պետք է գործենք ըստ այդ որոշման»,-գրել է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքն այլ է: Նա երեկ հայտարարել է, որ ցանկացած պարագայում առաջադրելու են խոսնակի իրենց թեկնածուին:

7-րդ գումարման ԱԺ-ում կլինի 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը ՀՀ սահմանադրության համաձայն, պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկին: