ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հին պառլամենտի հրաժեշտը՝ մեդիային
2019-01-11 18:34:28

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԱԺ գործող նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանն այսօր միավորել էր լրագրողների Ամանորի ավանդական հանդիպումը հրաժեշտի արարողության հետ։ Խոսքն էլ ոչ թե քաղաքական էր, այլ համեմված բժշկական տերմինաբանությամբ:

Բաբլոյանը խոստովանեց, որ վիրահատելն իր մոտ ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը: Եթե նախկինում բոլորի ուշադրության կենտրոնում ՀՀԿ պատգամավորներն էին, այսօր հանդիպմանը  ներկա ԲՀԿ-ական երկու պատգամավորներից փորձում էինք ստանալ հուզող հարցի պատասխանը՝ ով է ԱԺ փոխխոսնակի իրենց թեկնածուն:

0:00
0:00

Այսօր պարզ դարձավ, որ ԲՀԿ թեկնածուն եւ ԱԺ երրորդ փոխնախագահը Վահե Էնֆիաջյանն է։ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին պաշտպանել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեսակետը. ընդդիմությունից փոխնախագահի աթոռը պետք է վստահվի ընտրողների ավելի մեծ աջակցությունն ստացած խմբակցությանը։

ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցի ժամանակ դեռ չգիտեր, որ Վահե Էնֆիաջյանին է վստահվելու փոխնախագահի պաշտոնը, սակայն  գիտեր, թե խորհրդարանական որ հանձնաժողովներն են վստահվելու իրենց:

«Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը, Եվրասիական ու տարածաշրջանային համագործակցության հարցերի հանձնաժողովը»:

Երեկ  ԱԺ  նիստերի դահլիճում «Իմ քայլը»  խմբակցությունը նիստ էր հրավիրել  վարչապետի  նախագահությամբ,  և  «Լուսավոր Հայաստան»   կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում քննադատել է այս փաստը։ Այսօր դժգոհությունը փոխանցեց «Ռադիոլուրին»։

Մարուքյանն ասում էոր ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար, որևէ խմբակցություն, անկախ  մեծությունից և թվից, չի կարող ու  չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի։

Ի տարբերություն Մարուքյանի՝ ԲՀԿ- ից Նաիրա Զոհրաբյանն այստեղ խնդիր չի տեսնում։ Պարզապես տեխնիկական խնդիր է, ԱԺ-ում 88 պատգամավոր տեղավորող սենյակ չկա՝ ասում է:

Խորհրդարանին հրաժեշտ է տալիս 1995 թ-ից մինչև այսօր ԱԺ- ում ներկայացված ՀՀԿ-ն։ Այս կուսակցությունից ԱԺ գործող նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը  ըստ էության միավորել էր Ամանորի  ավանդական  հանդիպումը  հրաժեշտի արարողության հետ: Նրա հրաժեշտի խոսքն էլ ոչ թե քաղաքական գործչի, այլ բժշկի  խոսք էր:

ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը հեռանում է խորհրդարանից, բայց ոչ քաղաքականությունից:

Այս հանդիպմանը ՀՀԿ-ից բացի մասնակցում էին 6-րդ գումարման խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ,  ինչպես նաև «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը: Նրանք բոլորն այս 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն:

«Ելք»-ից «Իմ քայլ» «տեղափոխված» պատգամավորներից ոչ-ոք  չկար։