ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-12 10:15:33
  • «Առավոտ». Ի՞նչ կորոշի վարչապետը
  • «168 Ժամ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի մյո՞ւս տարի
  • «Հայկական Ժամանակ». Նորընտիրներն առանց գույքի՞

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի մյո՞ւս տարի

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման երկարաձգմանն ու համաձայնագրի շուրջ առկա մարտահրավերներին:

«Առաջիկա ամիսներին ևս որևէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ չեմ կանխատեսում: Որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները:

Մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ ընտրությունները մեկ ամիս առաջ են տեղի ունեցել, և որոշակի ընթացակարգեր ու ժամանակ կպահանջվի Հայաստանից մինչ աշխատանքային ռեժիմի անցնելը և Հայաստանից այս վավերացման գործընթացը մոնիտորինգի ենթարկելն ու առաջ մղելը»,- ասել Ս. Ստյուարտը:

ԵԽ փոխնախագահ, եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին էլ ասել է, որ համաձայնագիրը կկորցնի իր նշանակությունն ու կարևորությունը, եթե գործընթացը դրա ուղղությամբ դադարի, եթե Հայաստանի հետաքրքրությունը կորի, և Հայաստանը չցանկանա այն ամբողջությամբ ներդնել:

«Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ ևս առաջարկվեն Եվրոպական միությանը»,- ասել է նա:

ԵԽ փոխնախագահը գտնում է, որ հիմա ԵԽ-ում և ԵՄ-ում կենտրոնացած են սպասվող քաղաքական զարգացումների վրա՝ հասկանալով նաև, որ ՀՀ իշխանությունները ներքին խնդիրներով են զբաղված, մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում. «Առաջիկա ամիսներին, բնականաբար, ներկայիս պատկերը, կարծում եմ, կշարունակի պահպանվել:

Իմ կանխատեսմամբ, մինչև տարեվերջ մի քանի երկիր ևս կվավերացնի համաձայնագիրը, սակայն ԵԽ-ի կողմից համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մյուս տարի»:

Նորընտիրներն առանց գույքի՞

«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը պատրաստվում է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել:

Իսկ ԱԺ աշխատակազմի ամենահավանական թեկնածուն համարվում է նախկին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: ԱԺ-ի ապագա նախագահ Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի մի քանի թեկնածու կա: Նա այլ մանրամասներ չի նշել: Թերթը փորձել է տեղեկություններ ստանալ Վահան Կոստանյանից, սակայն նա թղթակցի հարցերին չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ հանդիպման է:

Բացի կադրային վերադասավորումներից, ինչպես թերթն է նշում, այս օրերին խորհրդարանում տեղեկություններ են շրջանառվում, որ նորընտիր պատագամավորների համար գույք չկա: Պատճառն այն է, որ մինչ այս պատգամավորներն իրենց ճաշակով իրենց համար կահույք են բերել Ազգային ժողով, իսկ գնալիս տարել են:

«Գույքի խնդիր կար, երբ ես եկա։ Ես խնդրել, բերել եմ իմ սենյակի գույքն իմ ընկերների գրասենյակներից։ Ընդհանրապես գույք բերելը տվյալ մարդու որոշումն է, քանի որ պետությունը չի կարող գնել իտալական կահույք, քանի որ այն ձեռք է բերվում տենդերով, որի ընթացքում պետք է գնել ողջամիտ էժանը։ Գույք բերելը եղել է անձի նախասիրությունը, պետությունը չի կարող ապահովել յուրաքաչյուր սենյակում հեռուստացույց, միաժամանակ պետությունը կարող է տալ 40 դրամանոց գրիչ: Մասնավորապես, իմ բազկաթոռը, որի վրա ես աշխատել եմ, դա Բաբլոյանի հին բազկաթոռն է եղել, որի վրա ինքն աշխատել է եւս հինգ տարի, որպես ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ: Եթե դա չես քշում սենյակում, ոտքերդ չես դնում սեղանին, նորմալ է»,-ասել է Սաղաթելյանը:

Նա չի ցանկանցել թվարկել, բայց նշել է, որ թողնում են մեծ քանակությամբ գույք, որ կարող է սպառել հաջորդ աշխատակազմը։

Ի՞նչ կորոշի վարչապետը

«Առավոտ»-ն անդրադարձել է ժամանցի կենտրոնների, հանրային սննդի այլ կետերի համար հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր փոփոխություններին, որոնց համաձայն նախատեսվում է շրջանառության հարկը 6%-ից դարձնել 8 %: Իսկ հաջորդ տարվա հունվարից հարկը կավելանա ևս 2%-ով՝ դառնալով 10%: Հայկական ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանը թերթի հետ զրուցում ներկայացրել է իրենց մտահոգությունը՝ հարկերի բարձրացման արդյունքում սննդի օբյեկտներում գների բարձրացման հետևանքով ներքին սպառումը կնվազի:

Այսօր կայանալու է վարչապետի և ռեստորանների միության պատվիրակության հանդիպումը: Այդ հանդիպումը վերջիններիս պահանջներից է: Մինչ այդ հանդիպում- քննարկումներ են եղել ՀՀ պետական եկամուների կոմիտեի ղեկավարի և տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարության ներկայացուցիչների հետ:

«Առաջարկում ենք հինգ տարով սառեցնել օրենքի կիրարկումը: ՊԵԿ-ի հետ ոնց որ համաձայնություն կա, իրենք ընդունում են, որ հետևանքները ծանր կարող են լինել: Մենք 8%-ն էլ ենք համարում արդեն բարդ, դա ոչ միայն մեզ այլև տնտեսության համար է խնդիր առաջացնում»,-ասել է Աշոտ Բարսեղյանը:

Միության ներկայացուցիչները հուսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կստանա: