ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սկսվում է հաջորդ՝ հետևողական համառ և ամենօրյա աշխատանքի փուլը
2019-01-14 11:02:22

Պետական հիմնով, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ողջույնի խոսքերով մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նախագահել է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը:

Ժողովուրդը մեծ սպասումներ ունի նոր իշխանություններից՝ ողջույնի խոսքում ասել է կաթողիսկոսը և հավելել՝ երկրի առջև կանգնած մատրահրավերները ներքին միաբանություն ու խոհեմություն են պահանջում:

Խորհրդարան անցած ուժերին ու պատգամավորներին շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել հանրապետության նախագահը: Արմեն Սարգսյանը պատգամավորներին հորդորել մտածել ապագայի մասին , գործել «բոլորս՝ բոլորի համար» սկզբունքով:

«Նոր Ազգային ժողովի և կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսվում է հաջորդ՝ հույսերի ու խոստումների իրականացման, հետևողական համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Դուք ստացել եք լայն հնարավորություն կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները»:

Առաջին նիստի օրակարգում 7 հարց է: Խորհրդարանը ձևավորելու է հաշվիչ հանձնաժողով, ապա ընտրելու է ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահներ: Պատգամավորներն այսօր որոշելու են նաև, թե քանի մշտական հանձնաժողով է գործելու նոր խորհրդարանում, ընտրելու են դրանց նախագահներին: