ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ.կայացել է նախագահի և վարչապետի հանդիպումը (լրացված)
2019-01-14 13:59:27

Տեղադրված է 12:40-ին
Ավելացված՝    13:59-ին

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար և նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Նիկոլ Փաշինյանին  նշանակել վարչապետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: