ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պուտինը շնորհավորեց Փաշինյանին
2019-01-14 16:20:18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Երկու երկրները տարբեր ոլորտներում լիարժեք համագործակցության զգալի փորձ են կուտակել», – գրված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ 2 երկրների երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման։ «Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ընդգծել է հեռագրում Վլադիմիր Պուտինը։

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ օտարերկրյա առաջնորդներից առաջինը շնորհավորել է ՌԴ ղեկավարը։