ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաքվում տեղի ունեցածին իրավական գնահատակ պետք է տալ
2019-01-14 17:20:57

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

1990 թ.-ի հունվարի 13-19-ը Բաքու քաղաքում տեղի ունեցածը հայության նկատմամբ ցեղասպանության շարունակություն էր:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այդ փաստին՝ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար»-ի համակարգող Մարիամ Ավագյանն այսօր շեշտել է, որ 123 տարի առաջ հայության նկատմամբ գործի է դրվել ցեղասպան մի մեքենա, որի աշխատանքը մինչ օրս կազմակերպվում եւ  ուղղորդվում է:

Եթե չխոսենք այդ մասին, ապա ցեղասպանությունը երբեք չի կանխվի ու չի կանխարգելվի՝ հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը:

Նման մոտեցում ունի նաեւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը:  

0:00
0:00
                 

Ցեղասպանության վտանգը հայության թիվ մեկ մարտահրավերն է, քանի դեռ չեն բացահայտվել ցեղասպանությունը ծրագրավորող ուժերն ու կենտրոնը: Այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար»-ի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նա կարծիք հայտնեց, որ նույն ձեռագիրը շարունակում է գործել այնտեղ, որտեղ կա հայկական համայնք: Վերջերս էլ Կարագանդայում նույնպես կենցաղային խնդիրը քիչ էր մնում վերածվեր հայ համայնքի հանդեպ մեծ ջարդի՝ նկատեց Մարիամ Ավագյանը:    

Հարց է ծագում՝ ովքե՞ր են այդ ուժերը, ո՞րն է այն կենտրոնը, որ այդպես համառորեն շարունակում է ցեղասպանությունը կիրառել հայության հանդեպ: Հայաստանի Հանրապետության առաջին խնդիրն այսօր պետք է դա պարզելը լինի՝ ասում է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար»-ի համակարգողը:

Այդ պահանջը երկրորդում է Սպաների համահայկական միության խորհուրդը: Խորհրդի անդամներից Արմեն Ղեւոնդյանն այսօր շեշտեց, որ իրենք նույնպես հայության նկատմամբ կատարվող ոտնձգությունների հայտնաբերումն ու կանխարգելումը կարեւոր խնդիր են համարում:

Մարիամ Ավագյանը կարծում է, որ այսօր այդ բոլոր հարցերը բարձրաձայնելու առավել լավ հնարավորություններ են ստեղծվել, ինչը պետք է օգտագործել:


Հայկական ԽՍՀ ԳԽ-ը կատարվածը բնութագրել էր հենց որպես «ցեղասպանության շարունակություն»: Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներն էլ  ցեղասպանության շարունակությանը նպաստող սկզբունքներ են եւ այդ մասին պետք է բարձրաձայնվի բոլոր միջազգային հարթակներում ու բանակցությունների ժամանակ:

Նույն համոզմունքին է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, Ընդդեմ իրավական կամայականությունների ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա նույնպես կարծում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության ԱԺ-ն այդ գնահատականն առնվազն պետք է վերահաստատի եւ այն դնի արցախյան հիմնահարցի լուծման մեջ:

Այդ բոլոր գործողությունների լույսի ներքո հայությունը պայքարում էր՝ պաշտպանվելով ոչնչացումից եւ հենց դա պետք է դրվի արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, որն այլ հարթություն է՝ ասում է Լարիսա Ալավերդյանը: Կլինե՞ն արդյոք նման հստակեցումներ՝ ցույց կտա ապագան:

Մինչ այդ, այսօր հայտնի է դարձել, որ հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: