ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ապօրինի ջրօգտագործման հետքերով
2018-11-06 18:47:15

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր» 

 

ՀՀ վերահսկողական ծառայության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն այսօր «Ռադիոլուրին» փոխանցել է, որ  «Արտաշատ» ՋՕԸ-ում համապարփակ ուսումնասիրություններ են  իրականացնում, որոնց արդյունքները կամփոփեն առաջիկայում :

Լուրջ բացահայտումներ են սպասվում ասել է պաշտոնյան և նշել՝ այն, ինչ երեկ ներկայացվեց  հանրությանըդրվագներից մեկն էր:


Պետական
վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝  խողովակաշար է հայտնաբերվել, որով  15 տարի շարունակ ջուր է հոսել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա  ընտանիքին պատկանող  ջերմոցներ և «Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ:  

«Արտաշատի» ՋՕԸ-ի  սպասարկման տարածքում Մխչյանի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներԴրանցով, ըստ  նախնական հաշվարկների,  ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։ ՀՀ վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն այս պահին թվային տվյալներ չի ներկայացնում:

«Այս պահին պարզաբանված չէ, թե  կոնկրետ ում կողմից է պատճառվել վնասը՝ Ջրառ ՓԲԸ-ի, ՋՕԸ-ի, թե տնտեսվարողի: Քննությունը ցույց կտա, աշխատանքները մեր վերահսկողության ներքո են: Արարատյան դաշտում ինչ էլ տեղի ունենա, բնականաբար ընդհանուր հավասարաշկռության մեջ է, և ցանկացած խնդիր, խախտում, շահագործման փաստ չի կարող չանդրադառնալ այլ ջրօգատոգրծողների վրա»:

Փոխանցելով «Ջրառ»  ՓԲԸ   ներկայացուցիչների պարզաբանումները՝ Հակոբյանը վստահեցնում է ՝ հիդրոտեխնիկական այս կառույցից   նման ոչ պրոֆեսիոնալ  միացումները բացառվում են , նորմատիվ պահանջներով  դրանք խստիպ արգելված են:  

«Ի սկզբանե պետք է չլիներ խողովակների մոնտաժումը: Եթե կար մոնտաժման փաստ, պետք է հոսքաչափւմ իրականցվեր, մինչդեռ բացակայում է ջրաչափական որևիցե սարք: Բնականաբանար,  ինքնագործունեության արդյունք էր»:

«Ջրառ ՓԲԸ » -ի տնօրեն Կարեն Եփրեմյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում   հայտարարեց՝ դեռ անցյալ տարի են հայտնաբերել Մխչյանի մեծ խողոկավակաշարը , առաջարկել են այն անջատել, սակայն, վստահեցում են ստացել, որ ջրի քանակը հաշվառվում է:

«Երբ առաջարկեցին անջատել,  չգիտեինք՝  ում այգիներն են: Դա մեր խնդիրը չէ, կոնկերտ այգի ունեցողի հետ ՋՕ-ն է շփվում»:

«Արտաշատ ՋՕ » ընկերության  տնօրեն Մարտիկ Առաքելյանը «Ռադիոլուրին»  փոխանցեց, որ  իրենք անհանգստանալու պատճառ չունեն:

Զրուցակիցս նշեց՝ պետք է Մխչյանի՝ ամբողջովին մաշված  խողովակաշարը փոխել, դա է գլոբալ խնդիրը: Այս դեպքում գյուղացին ջուր կստանա:


Ջրաչափական համակարգ չկա, ջրբաշխիչ մատյաններում ստորագրությունները իրականությանը չեն համապատասխանում, միթե  սրանք ռիկսե՞ր չեն՝ հարցնում եմ Առաքելյանին:

«Ռադիոլուրը» զրուցեց նաև Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանի հետ: Նա  միայն վստահեցրեց, որ ոռոգման համակարգում հիմնախնդիր չունեն, կան  խնդիրներ, որոնք լուծվում են: Փորձեցինք նաև զրուցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նա, սակայն, ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: