ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմոկրատները կվերահսկեն Ներկայացուցիչների պալատը, հանրապետականները՝ Սենատը
2018-11-07 10:20:57

Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը անցկացված միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները կշարունակեն վերահսկել Սենատը:

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 185, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 175 տեղ, հայտնում է The Guardian-ը:

Եթե Դեմոկրատական կուսակցությանը հաջողվեր կոնգրեսի պալատներից որևէ մեկում մեծամասնություն դառնալ, նրանք հնարարավորություն կստանային սահմանափակել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական լիազորությունները՝ դեմ քվեարկելով նրանախաձեռնություններին:

Դիտորդների կարծիքով, այս ընտրությունները ամերիկացիների վերաբերմունքի ցուցիչը կդառնան գործող նախագահի նկատմամբ, որի ձեռնարկներըմի շարք հարցերում վիճահարույց ու անկանխատեսելի են և հաճախ միանշանակ չեն ընկալվում:

Երեկ երեկոյան Թվիթերում արած գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «վիթխարի հաջողություն» է որակել ընտրությունների արդյունքները:
 

ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացվեցին միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում կվերընտրվեն 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետեր: Ընտրությունները միջանկյալ են համարվում, քանի որ կկայանան երկու նախագահական ընտրությունների միջակայքում: