ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օպտիմալացում պարգևավճարներո՞վ
2019-01-21 18:01:33

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սպասվող օպտիմալացում կառավարությունում   և  աղմկարահրույց պարգևավճարներ մարզեպտարաններում. 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին ճեպազրույցների առանցքում եղել են այս  երկու թեմաները:

Հազիվ կես տարի  պաշտոնավարած  մարզպետների կողմից  շռայրոեն բաժանված պարգեևավճարների մասին խորհրդարանում երեք տարբեր կարծիք է հնչել:  

0:00
0:00

Հազիվ կես տարի  պաշտոնավարած  մարզպետների տարեվերջյան շռայլ պարգեևավճարների  թեման  «Իմ քայլը»  խմբակցությունում  չեն քննարկել: Խմբակցության ղեկավարն իր անունից է ասում՝ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները:

«Եթե օրենքը թույլ է տալիս և արգելքներ չի սահմանում, ես դրան դեմ արտահայտվել չեմ կարող: Այլ հարց է, եթե գտնում ենք, որ պետք է սահմանափակել պարգևավճարները կամ սահմանել, որ մարզպետը չի կարող ինքն իրեն պարգևատրել: Ուրեմն պետք է նման առաջարկով հանդես գանք»:

Մարզպետարանների ղեկավար կազմերին մարզպետների կարգադրություններով  տրված պարգևավճարների մասին գրել էր  «Հետք»-ը:  Էլեկտրոնային պարվերականի հետաքննությունից  ընթերցողները տեղեկացան, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել:

Սյունիքի մարզպետն Հունան Պողոսյանն  էլ էր նույնը արել այն տարբերությամբ, որ  իրեն 2 անգամ  էր  պարգևատրել, իսկ  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը  փոքր-ինչ շռայլ էր գտնվել դրույքաչափի հարցում՝   պարգևատրումը սահմաել էր 104 տոկոսով:   

Պարգևավճարների ինստիտուտը նախատեսված է  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով որպես խրախուսման միջոց:  Նշենք, որ մարզպետի աշխատավարձը շուրջ 660 հազար դրամ է:

«Առաջին խնդիրը ցածր աշխատավարձերևն են,  երկրորդը՝ լավագույն աշխատողներն իհարկե խրախուսման կարիք ունեն»:

ԲՀԿ-ում նույնպես հարցն առանձին չեն  քննարկել, ավելին ՝ կարծում են, որ  քննարկման առիթ կլինի, եթե պարզվի, որ իրավախախտում կա: Քանի դեռ չկա,  հարցը բարոյական հարթությունում է ՝ ասում է խմբակցության անդամներից Գևորգ Պետրոսյանը:

« Ընդհանրապես պարգևատրումները գործող աշխատաքնքային օրենսդրությամբ կատարվում են տարեկան գործունեության հիման վրա: Նկատի ունենալով հանգամանքը, որ մարզպետները մեկ տարի չեն աշխատել, հիմքը կասկածելի է, բայց նաև չկա իրավական գնահատական, որ  իրավախախտում է կատարվել»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դեռ որպես Երևանի ավագանու անդամ փորձել է նույն պարգևավճարների հարցը պարզել քաղաքապետարանում: Այդ տեղեկատվությունը ստանալ չի հաջողվել, ինչի  համար «Լույս» դաշինքը պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ ասում է արդեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և  մարզպետներին կոչ  անում վերանայել պարգևատրումներ սահմանելու մոտեցումները:


Ուշագրավ է, որ պարգևավճարների թեման քննարկվում  է օպտիմալացման ծրագրերի հետ զուգահեռաբար: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն օրերս խոսել է այն մասին, որ մարզպետարանների աշխատակազմերը ուռճացված են և լուրջ օպտիմալացման կարիք ունեն:

Քաղաքական օրակարգում նաև կառավարության օպտիմալացամն խնդիրն է: Նախագիծը դեռ խորհրդարանում չի հասել, և քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն շտապում կոնկրետ  գնահատականներ հնչեցնել:

Բայց առանցքային հարցերից մեկի վերաբերյալ, թե ինչ կարգավիճակում պետք է լինեն Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը,  տարբեր կարծիքներ ունեն: «Իմ քայլում» կարծում են, որ էականը ոչ թե հարցն է, թե ում վերահսկողության ներքո կգործեն, այլ այն, թե որքանով վերահսկելի կլինեն:

«Լուսավոր Հայաստանը»,  մինչդեռ, պնդում է, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարության կարգավիճակ ունենան:  Կարծում են, որ այդ կառույցները քաղաքական պատասխանատվության դաշտ բերելը ոչ թե կքաղաքականացնի, այլ ընդդհակառակը կապաքաղաքականացնի այդ կառույցները:

Որպես հակափաստարկ բերում են  զինված ուժերի   օրինակը և հիշեցնում ՝ ժամանակին նույն դիրքրոշումն ունեցել են նաև «Իմ քայլի» առաջնորդները: