ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեք մլն դրամ՝ ընտրությունների անցկացմանը
2018-11-08 17:45:47

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»


Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով կառավարությունն այսօր շուրջ 3 մլրդ դրամ է հատկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու ընտրական գործընթացում ներգրավված  մյուս գերատեսչություններին: 

Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին, որը վարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Օրենսդրական մեկ այլ փաթեթով էլ  քննարկվել են  նախագահի  լիազորություններին, նաև՝ նստավայրի փոփոխությանն առնչվող հարցեր:


Դարձ՝ ի շրջանս յուր. նախագահի նստավայրը կրկին կտեղափոխվի Բաղրամյան 26: Օրենսդրական առաջարկի հեղինակը  կառավարությունն  է: Այն մասին , որ կառավարության ընդունելությունների տնից նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, դեռ հունիսի 28-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրենսդրական  փաթեթը, որը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը,  միայն    նստավայրին վերաբերող առաջարկը չէ , որ ներառված է:  Առաջարկվում է նաև  փոփոխել հանրապետության նախագահի աշխատակազմում  բարձրագույն դասային աստիճանների շնորհման կարգը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝  բազմիցս խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է ընդլայնել նախագահի լիազորությունները: Փոփոխություններն, ըստ նրա,  տեղավորվում են  այդ տրամաբանության մեջ:

«Կա տեսակետ, որ մասնավորապես ներման դեպքում կարող է սահմանադրականության խնդիր լինել, և լիազորություններն ավելին են, քան Սահմանադրությունն է թույլ տալիս:  Սահմանադրությունը նվազագույն շեմն է սահմանել, և օրենքով դա կարող է ընդլայնվել»:

Առաջարկվող փոփոխություններից մեկով՝  նախագահը ներում կշնորհի ոչ միայն պատիժ  ստացած անձի, այլ նաև երրորդ անձանց դիմումների հիման վրա՝ օրինակ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների:

Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանի խոսքով՝  իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել:   


ԱԻՆ  պաշտըոնակատար  Ֆելիքս Ցոլակյանին այլ հարց է հետաքրքրում:  

« Ինչպես է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարացված չէ հյուրերի արարողակարգն ապահովելու պահանջներին»:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ արարողակագրային հարցերը  կարող են կարգավորվել ենթաօրենսդրական  ակտերով:

Փոխվարչապետի պաշտոնակատար  Տիգրան Ավինյանը արձանագրեց՝  նախագիծը բավարար չափով քննարկված չէ:  Օրենսդրական փաթեթը դեռ կքննարկվի նախարարական կոմիտեներում, այս պահին հաստատված է  միայն նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու նախագիծը:

Մինչ այս պահը լուծված չէ նաև  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը: Հայտնի է, որ Սարգսյանը բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։

Կառավարությունը  երրորդ նախագահին  բնակության մի քանի վայրերի առաջարկներ էր ներկայացրել, դրանք  սակայն,  երրորդ նախագահը մերժել է: Սերժ Սարգսյանին  առաջարկված վերջին առանձնատունը Ավան վարչական շրջանում էր, շուկայական գինը՝ 1 միլիոն 250 հազար դոլար ։ Այս առաջարկը ևս Սերժ Սարգսյանի համար ընդունելի չէր եղել:

0:00
0:00