ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սուրեն Պապիկյանը՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավար
2018-11-09 09:55:32

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը գալիք խորհրդարանական ընտրություններում կղեկավարի Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հրապարակված է Քաղաքացիակայն պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- ասված է գրառման մեջ։




Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:

Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով կառավարությունը շուրջ 3 մլրդ դրամ է հատկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու ընտրական գործընթացում ներգրավված  մյուս գերատեսչություններին: 

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-19 ընկած ժամանակահատվածում: 

Այս պահի դրությամբ որոշ կուսակցություններ արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում ունեն, որոշներն էլ դեռեւս քննարկումների մեջ են: