ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գտնվել է 12-ամյա անհետ կորած երեխայի դին
2018-11-09 12:06:26

Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացվածհաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-իսահմաններում տանից է դուրս է եկել: Երեխան ունի աուտիզմ:

2018 թ-ի հունիսի 8-ին աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել։ ՀՀ տարբեր մարզերում նրան որոնում էին ինչպես ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանությունը, այնպես էլ բազմաթիվ կամավորներ։ Ցավոք, որոնումները որեւէ արդյունք չտվեցին։ Այս փաստով Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցել: 

Տես նաեւ՝ 

Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Աուտիզմ ունեցող երեխաները` ուշադրության կենտրոնում