ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արևային էներգիայի սպառումը՝ շահավետ
2019-02-09 18:11:19

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արևային էներգետիկան Հայաստանում զարգացման լայն հեռանկարներ ունի: Փորձագետներ վստահեցնում են, որ էներգախնայողության տեսնակլյունից արևային էներգիայի սպառումը շատ ավելի շահավետ է, հետևաբար արևային էներգիայի սպառողների թիվն էլ տարեց տարի  ավելանում է:

Ոլորտում արձանագրված հաջողությունների ու զարգացման հեռանկարների  մասին՝ ռեպորտաժում:

0:00
0:00

Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը կարող է լինել արևը, որովհետև արևի հարցում բնությունը մեր հանդեպ չափազանց շռայլ է գտնվել: Էներգետիկայ փորձագետ Մարիամ Մեյրոյանի խոսքով, բնությունից տրված արևային էներգետիկայի ոլորտը զարգացման  համար Հայաստանում ունի բոլոր նախադրյալները:

«1700 կվ ժամ արեւային էնէրգիայի ներուժ ունի ՀՀ»:

Համեմատության համար նշենք, որ արևային էներգետիկայի ոլորտում եվրոպական երկրներից առաջատար համարվող Գերմանիան ունի ընդամենը 1100-1200 կիլովատ ժամ արևային ներուժ: Ամեն դեպքում Հայաստանն էլ ոլորտում ետ չի մնում:

Ամեն տարի տանիքներին ավելանում են ֆոտովոլտային կայանները, ավելանում է  անհրաժեշտ սարքավորումներ ներմուծող ու անգամ արտադրող ընկերությունների թիվը:

«Ոլորտն անկհայտորեն զարգանում է, և սպառողն ունի ընտրության հնարավորություն»,-ասում է փորձագետը:

Արևային էներգիայի օգտագործումը Հայաստանում լուծում է ոչ միայն գումարի և էներգախնայողության խնդիր է լուծում, այլև նպաստում է կենսամակարդակի բարձրացմանը: Ըստ փորձագետի, այլընտրանքային այս էներգիայի կիրառումը նպատակահարմար է հատկապես այն համայնքներում, որոնք  ընդհանրապես գազիֆիկացված չեն:

«Տարեցտարի արևային էներգետիկայի ոլորտի նմատմամբ մեծանում է հետաքրքրությունը, ինչպես մասնավոր ընկերություների կողմից, այնպես էլ պետության»,-ասում է Մարիամ Մեյրոյանն ու տեղեկացնում մի խումբ կամավորների ջանքերով ստեղծված արևային էներգիայով աշխատող հայկական մակնիշի առաջին ավտոմեքենայի մասին: Արտադրություն սկսելու համար սպասում են ներդրողների: