ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաց մրցույթ՝ Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար
2019-02-11 14:24:02

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա:

Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետին զեկուցել են, որ «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը կծառայի ոչ միայն այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն, այլև ապագայում քաղաքացիների հետ մշտական կապի ապահովման, տեղական նշանակության հանրային հարցումներ իրականացնելու հնարավորություն կդառնա: «Սա հենց այն է, ինչ հարկավոր է: Առաջինը կմեկնարկի ծրագիրը, որը նախաձեռնել ենք, և ընդհանրապես, այս հարթակը կլինի ուղիղ կապ մեր բնակիչների հետ»,- նշել է Հայկ Մարությանը:

Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը: «Սա բնակիչների ընդհանուր գույքն է, և պետք է քաղաքապետարանը բացատրական աշխատանքներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համատիրությունների հետ համատեղ տեղադրեն»,- նշել է քաղաքապետը: