ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ում օգտին կաշխատի ժամանակը
2018-11-09 17:30:21

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»


Աստանայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն այդպես էլ լուծում չստացավ: Կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել մեկ ամսից՝  դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող նորմերի մշակման ուղղությամբ, քանի որ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ֆորս մաժորային իրավիճակներում  կառույցը կարգավորևման մեխանիզմներ չունի:

Ինչո՞վ էր պայմանավորված ԳՔ-ի նշանակման հարցում համաձայնության չգալը: Քաղաքագետ Թևան Պողոսյանն արդյունքը  բնական է համարում. յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահով: Կան հարցեր, որոնցում շահերը համընկնում են և կան տրամագծորեն տարբերվող մոտեցումներ ՝ ասում է:

Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ ՀԱՊԿ ԳՔ-ի նշանակման հարցի հետաձգումը մինչև դեկտեմբերի 6-ը  հնարավորություն է և այն պետք արդյունավետ օգտագործել:  


«
Վստահ եմ,  որ ՀՀ-ն էլ նույնը կանի, երբ իր շահերից չբխի որևէ հարց»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մինչդեռ, կարծում է,  որ ժամանակը Հայաստանի  շահերին չի ծառայելու և ավելի է բարդացնելու խնդիրը: Հիշեցնում  է ՝ լուրջ հավակնություններ ունի Բելառուսը:

Ռուսական «Կոմերսանտը», հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է,  թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն էր հայտնել  մասնակցելու ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։

Ալիևի մասնակցության նախաձեռնությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևինն էր: Այս առումով պաշտոնական Երևանի մոտեցումը Թևան Պողոսյանը բնական է համարում.

«Բա ի՞նչ աներ,  չպաշտպանե՞ր իր շահերը»:

Իսկ ի՞նչ է տալիս Հայաստանին ԳՔ-ի պաշտոնում ներկայացուցիչ ունենալը: Քաղաքագետի կարծիքով՝ այդ հարցը կարևոր է, ու այդ պատճառով է պաշտոնական Երևանն այդքան ջանք ներդնում:  Պաշտոնը կարևոր է և առավելություն տալիս  էայդ դեպքում Հայաստանը որոշիչ ձայն կունենա այդ կառույցում և տեղեկացված կլինի բոլոր գործընթացներին բարձր մակարդակով:  

0:00
0:00