ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկաթուղու աշխատանքը վերականգնվել է
2018-11-09 17:42:50

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 Երկաթուղու աշխատանքները վերականգված են. «Ռադիոլուրին» վստահեցրել են Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունից: Արդեն մի քանի օր է երկաթուղու աշխատակիցները  գործադուլ են անում. պահանջում են  կրճատված պարգևավճարները:

Այրում կայարանի աշխատակիցները «Ռադիոլուրին» փոխանցել են ՝ եթե խոստումները չկատարվեն, նորից են գործադուլ անելու:    

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից  վստահեցնում են՝ հանրապետությունում  երկաթուղու աշխատանքը վերականգնվել է երեկ երեկոյան: Մինչդեռ, երեկ երեկոյան երկաթգծի կայարանից դեպի Երասխ շարժվող էլեկտրագնացքը չի աշխատել:  Տոմսերը վաճառել են ու վերջին վայրկյանին ուղևորներից դրանք հետ վերցրել:

Երասխից այսօր առավոտյան էլ էլեկտրագնացքը չի մեկնել: Բացատրությունը, ըստ պատասխանատուների,  հետևյալն է ՝ քանի որ  գնացքի նախօրեին  չի մեկնել, այսօր էլ չի ժամանել: Վերջին մի քանի օրերին Հայաստանում երկաթուղու աշխատանքը պարալիզացված էր: Աշխատակիցները հստակ պահանջներ ունեին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը «Ռադիոլուրին» փոխանցեց. «Արդեն վերականգնվել է, հավելավճարները տրվել են»:

Զրուցակիցս վստահեցրեց՝ նախկինում նույպես գործադուլի դեպք գրանցվել է, իսկ այս անգամ բավարարվել են աշխատակիցների պահանջները:
 
Այրումի սահմանային կայարանում հերթապահող Նիկոլայ Բաղդասարյանը մեզ փոխանցեց, որ վաղն արդեն իրենց խնդիրն էլ լուծված կլինի: Հակառակ դեպքում հերթապահներն էին գործադուլ սկսելու:

Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, իրավիճակին անդրադառնալով, նախ նկատում է՝  գործադուլները երկաթուղային համակարգում միշտ էլ կոլապս են առաջացնում: Այստեղ բանակցություններից բացի այլընտրանք չկա:

«Երկաթուղին  30 տարով տրված է «Ռուսական երկաթուղիներ» ընեկրությանը»,- ասում է զրուցակիցս և հիշեցնում՝ այս ընկերության   2008 թվականին  ներկայացրած  ներդրումային ծրագիրը երեք մոդել էր ենթադրում


«Մեկն այսօրվա փակ սահմանններն են, Աբխազական երկաթուղու  բացումը, երրորդը՝ հայ-թուրքական սահմանի բացումը:Այսօր առաջին սցենարն է գործում: Քաղաքական դրդապատճառներով երկու ուղղություններն էլ փակ են: Մեր ելքը միայն Փոթի նավահանգստային քաղաքն է»:

Այլընտրանք կարող է լինել Հայաստան- Իրան երկաթգծի կառուցումը: Սա պետք է համահայկական ծրագիր լինի՝ բաց ու թափանցիկ ֆինանսավորմամբ՝ ասում է զրուցակիցս:

«Հաշվետվողականության  մեխանիմզով, որին կարող են մասնակցել բոլոր հայերը: Եթե նրանք վստահ լինեն, որ իրենց ներդրումները ճիշտ կօգտագործվեն»:

Հստակ գնահատական,թե որքան կարժենա  Իրան-Հայաստան երկաթուղին, դեռ չկա: Սակայն, զրուցակիցս կարծում է, որ սա երկու ծովերը միմյանց կապելու միակ ճանապարհն է :Գրիգոր Նազարյանն արձանագրում է՝ վեց ամիսը բավարար ժամանակ չէ՝ հասկանալու համար այս կառավարության դիրքորոշումը  Իրան Հայաստան երկաթգծի նախագծի շուրջ, բայց  համոզված է, որ երկաթուղու զագացանը  պետք է առնաձնահատուկ ուշադրություն  հատկացվի:  

0:00
0:00