ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Դաս Ա»՝ ավագ դպրոցում
2018-11-09 17:57:17

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երկու նախարարությունների  և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ Երևանի ավագ դպրոցներում մեկնարկում է «Դաս Ա» նախագիծը, որի նպատակն է խթանել պատանիների մշակութային կրթությանը:

Դպրոցական ծրագրերում ներառված է երաժշտական կրթությունը, բայց  չկա  գործնական շփում դասական արվեստի հետ: Նախաձեռնողներն ասում են՝ այս ծրագիրը տալիս է դրա հնարավորությունը:


Սիմֆոնիկ նվագախմբի անդամները գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Ավանի թիվ 170  ավագ դպրոցում են:  Աշակերտների հետ նվագախումբն անցկացնում է նախապատրաստական աշխատանքներ:

Նրանց ներկայացվում է «Արամ Խաչատրյան –նոն Ստոպ» համերգային ծրագիրը:  Վաղն արդեն  նրանք Արամ Խաչատրյան համերգասրահում ս իմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կունկնդրեն  իրենց համար պատրաստված համերգային ծրագիրը:

Երևանյան 35 ավագ դպրոցում կրթության և գիտության ու մշակույթի նախարարությունների և Հայաստանի պետական  սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է «Դասծրագիրը:

Կազմակերպիչներն առաջարկում են դասական երաժշտությունը տարեկան առնվազն մեկ անգամ հասանելի դարձնել աշակերտներին: Եվ յուրաքանչյուր համերգից առաջ այն ներկայացնել դպրոցահասակ ունկնդրին:

«Եթե դուք սիրեք դասական երաժշտությունը և եթե դուք դասական երաժշտությունը հասկանալուց հետո քննարկեք»:

Այնուհետև հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու  արդյունավետությունը: Մոնիթորինգն իրականացվելու է «Դաս A»  բջջային հավելվածի միջոցով, որն էլ հասանելի կլինի առաջին համերգին՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժանական ասել էր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:


«
Երեխաներն իրենք գնահատում են համերգը, հետագայում եթե  ցանկություն են հայտնում նոր  ունկնդերել  համերգը, կոճակի միջոցով կարող են հաջորդ համերգի տոմս պատվիրել ու գնալ,օրինակ, իրենց ծնողի հետ: Երկու համերգի , ըստ  էության,   կարող են  այցելել»:   

Կազմակերպիչներն ակնկալում են, որ ծրագիրը կնպաստի   ավելի զարգացած,  առաջադեմ ու   կրթված հասարակության  ձևավորելուն: Հույս ունեն, որ մատուցման այս եղանակով կկարողանան դասական երաժշտության հանդեպ սեր արթնացնել:

«Աշակերտների տպավորություններ»:

Ծրագրում հիմնականում  ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագիրը բաղկացած է 17 համերգից: Բոլոր աշակերտներն առնվազն մեկ անգամ հնարավորություն ունեն անվճար ունկնդրել համերգը:

0:00
0:00