ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոյեմբերի 14-ը՝ վերջնաժամկետ
2018-11-09 18:07:11

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ուղիղ 5 օրից լրանում է այն վերջնաժամկետը, երբ ԱԺ-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-19 ընկած ժամանակահատվածում: Չնայած այս ժամկետներին՝ ներքաղաքական դաշտում դեռ անորոշ իրավիճակ է:

Միայն  մի քանի քաղաքական ուժ է հստակ հայտարարել առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին: 2017-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն եւ 4 դաշինք: Սպասվող արտահերթ ընտրությունների  մասնակիցների մասին թվերով այս պահին դժվար է խոսել:

Խորհրդարանական պետության սկզբունքները թելադրում են կուսակցությունների կամ քաղաքական միավորների խոշորացում, բայց այս պահին՝ ԱԺ-ի արտահերթ ընտրություններիրց առաջ, ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ սպասվող խոշորացումներն հնարավոր է և չկայանան: Ցանկություն, իհարկե, կա. մինչ այս պահը տարատեսակ բանակցություններ են ընթանում, բայց վերջնական որոշումներ դեռ կայացված չեն: Առաջադրումներից ընդամենը 5 օր առաջ պատկերը հետեւյալն է. քաղաքական ուժերին կարող ենք պայմանականորեն բաժանել 3 մասի՝ ուժեր,  որոնց  մասնակցությունը հաստատ է, ուժեր, որոնք դեռ չեն կողմնորոշվել եւ անհայտ կամ «նորաթուխ»  քաղաքական միավորներ:

 

Ես այժմ կանգնած եմ Երեւանի սրտում՝ Աբովյան փողոցում, այն շենքի մոտ, որտեղ տարիներ շարունակ տեղակայված էր Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությունը: Տարիներ առաջ հենց այս շենքում լուրջ հայտարարություններ էին արվում՝ երկրի իրավիճակի հետ կապված: Այս անգամ էլ ԱԺՄ-ն թերեւս առաջիններից էր, որ հստակ հայտարարեց իր որոշման մասին: Կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանի արտահերթ ընտրություններին. չեն ընդունում պարտադրված «խաղի» կանոնները:   

 

Արդեն կողմնորոշվածներից կարող ենք նշել մի քանի անուն: Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցության հստակ որոշում կայացրել են   «Քաղաքացիական պայմանագիրը»՝ «Առաքելություն» կուսակցության հետ միասին: Դաշնակցությունը մասնակցելու է առանձին, առանց որեւէ համագործակցության: Երկուշաբթի, ըստ ամենայնի, պատրաստ կլինի նրանց նախընտրական ցուցակը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Մասնատված «Ելք» դաշինքից ընտրապայքարի մեջ են մտնելու նաեւ  «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ը, բայց առանձին-առանձին, որպես  մրցակիցներ: Երկարատեւ մտորումներից հետո ընտրություններին մասնակցելու մասին որոշում կայացվեց նաեւ ՀԱԿ-ում: Ըստ ամենայնի՝ մասնակցության մասին պաշտոնական որոշումը Հանրապետականը կհայտարարի նոյեմբերի 11-ին կայանալիք կուսակցական հավաքից հետո:

Ավելի անհանգիստ է մեր պայմանական բաժանման դեռ չկողմնորոշվածների հատվածը: Այստեղ լուրջ բանակցություններ են ընթանում՝ ով ում հետ կարող է դաշինք կազմել եւ ինչ ձեւաչափով ներկայանալ ընտրողին: Այս խմբի մեջ է օրինակ՝ «Ազատ դեմոկտրատներ» կուսակցությունը: Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» եւ «Ալյանս» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով: «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը փակագծերը դեռ չի բացում:

 

«Ժառանգություն» կուսակցությունում շատերը պնդում են՝ ոչ, պետք չէ բաց թողնել առաջիկա արտահերթ ընտրությունները: Այս ուժը թերեւս միակն է նախկին ՕՐՕ դաշինքից, որ մեկ տարի առաջ կրած պարտությունից հետո կրկին գնալու է ընտրությունների: Ձեւաչափն  այստեղ նույնպես կախված է բանակցություններից: Ո՞ւմ հետ են բանակցում. հարցի պատասխանը չի ցանկանում բացահայտել նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:  

 

Սուրեն Պապիկյանը՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավար

 

Առաջիկա ընտրություններիմ մանսկացելու հայտ են  նրկայացրել մի քանի նոր կուսակցություններ, որոնք հանրությանը դեռեւս անհայտ են եւ կազմում են մեր պայմանական բաժանման երրորդ հատվածը:  Այս հատվածում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կողմից ստեղծված «Քրիստոնյա ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը: Մասնակցելու են ընտրություններին  ոչ թե որպես  ընդդիմություն Փաշինյանի թիմին, այլ իբրեւ իշխանությանը այլընտրանք: Այսպես են ձեւակերպում: Հատկապես առաջիկա ընտրություններին մասնակցելու համար ստեղծված «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակում չի բացառվում հանդիպենք «Երկիր ծիրանի»  կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի անունը: Այս լուրերը շրջանառվում են, բայց ինքը՝ Փոստանջյանը, դեռ ոչինչ չի հաստատում.

 

Օրինաց երկրից «Հայկական վերածնունդ»-ի վերափոխված կուսակցության նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը իր հիմնադրած «Այլընտրանք» կուսակցությամբ մտադիր  է պայքարել խորհրդարանական տեղերի համար: Նորաստեղծ պայքարողներից է նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Այն ստեղծել է Միքայել Նահապետյանը, ով մինչեւ վերջերս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնականն էր: ԸՕ-ի տապալումից հետո սեփական դիմումի համաձայն դուրս եկավ աշխատանքից:


0:00
0:00