ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Փարիզ
2018-11-09 18:54:27

Նոյեմբերի 10-11-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը:

Նա մասնակցելու է նաև «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։

Փարիզի խաղաղության վեհաժողովը՝ հետպատերազմյան միջազգային կոնֆերանսը, որը տեղի է ունեցել 1919 թվականի հունվարի 18-ից մինչև 1920 թվականի հունվարի 21-ը (ընդհատումներով)։ Կոնֆերանսը հրավիրել են Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։