Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Բարեղամ Ղուկասյան
«Ռադիոլուր» ծրագրի մեկնաբան

Ավարտել է ԵՊՀ-ն, մասնագիտությամբ պատմաբան է, բայց երբեք պատմագիտությամբ չի զբաղվել: ՀՀ Զինված ուժերում ծառայությունից հետո մտածել է բիզնեսով զբաղվելու կամ իրավապահ համակարգում աշխատելու մասին, բայց երբեք չի պատկերացրել, որ կդառնա հաղորդավար:

Հավատում է նախախնամությանը: Շատ պատահական է հայտնվել հեռուստառադիոոլորտում: Սկզբից Աբովյանի «Լանջ» հեռուստաստուդիա, ապա Հանրային ռադիո, ուր աշխատում է մինչ օրս՝ արդեն 18 տարի: Հայկական ռադիոյի հաղորդավարական բաժնի վերջին հաղորդավարն է: 2003-ից Ռադիոլուրում է: 2005-ին ՀԿՈՒԿ-ի կողմից ճանաչվել է ռադիոլրատվության ոլորտի տարվա լավագույն հաղորդավար:

Իր մասին ասում է.«Հին Կոնդի ու հին Կոտայքի շրջանի շատ հարգված ու հայտնի մարդկանցից մեկի՝ Բարեղամի թոռն եմ: Պապիս անունով են մինչ օրս ճանաչում հայտնի խաչմերուկը՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, որտեղ նա տուն է ունեցել ու հաց տվել մարդկանց: Ծնվել եմ Աբովյանում՝ հեռավոր 1977-ին: Ապրել եմ այնտեղ 41 տարի: Հիմա Աբովյանում չեմ բնակվում, գյուղ եմ տեղափոխվել, սեփական տուն, ուզում եմ կորցրած ուժերս հողից ստանալ: Սիրում եմ ծառը, ծաղիկը, խոտը, հույս ունեմ՝ բնություն էլ ինձ կսիրի:»


ԾՐԱԳՐԵՐ