Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Գոհար Մարտիկյան
«Ապրելու բանաձև» հաղորդման հեղինակ և վարող

Գոհար Մարտիկյանը ծնվել է 1945 թ:-ի փետրվարի 11-ին Երևանում: 1951 թ.-ին ընդունվել և 1961 թ.-ին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցն ու նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակոիլտետը:

1966 թ.-ին ավարտելով համալսարանը՝ աշխատանքի է անցել Հայկական հանրագիտարանի խմբագրությունում: 1969 թ.-ից առ այսօր աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում:

«Ապրելու բանաձև» գրքի 12-րդ հատորը հեղինակի տասնհինգերորդ տպագիր գիրքն է գրականագիտական մի շարք հոդվածների, քնարական բանաստեղծությունների, «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքի երկրորդ վիպակի թարգմանության, «Իմ առաջին գիրքը» մանկական պատմվածքների ժողովածուի, «Ճղակոտոր իմ տոհմածառ», «Սա Հայաստանն է, և վերջ:  Լեոնիդ Ազգալդյան» վավերագիր վիպերգերի և «Ապրելու բանաձև» գրքի 11 հատորների տպագրությունից հետո:  

Արցախյան հերոսամարտի քաջազունների ապրած կյանքի պատմությունները Գոհար Մարտիկյանի հեղինակությամբ՝ որպես ռադիոշարք, պահվում են Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում»:

Հեղինակը Ժուռնալիստների միության անդամ է 1974 թ.-ից, ՀՀ Գրողների միության պատվավոր անդամ՝ 2018 թ.-ից: 

Հեղինակը պարգևատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության և ՊՆ Վազգեն Սարգսյան մեդալներով: Արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության Ազդարար մրցանակին և ՀԵՀ-ի սահմանած Հայկյան-2015 Հատուկ մրցանակին:

Մատենաշարի հեղինակը ՀՀ ՊՆ 24923 զորամասի (հատուկ նշանակության գնդի) առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի մայրն է: