Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Մայրանուշ Գրիգորյան
«Խոսում է Երևանը, Երևանն է խոսում» հաղորդման համահեղինակ և վարող

Մայրանուշ Գրիգորյանը 1976 թ.-ի սեպտեմբերից աշխատել է Հեռուստառադիոընկերությունում, երկար տարիներ՝ «Հեռուստաթատրոնում», 1992 թ.-ից՝ Հանրային ռադիոյի մշակույթի խմբագրությունում:

«Ձայն մեծաց», «Երգիծանք», «Հումոր» ծրագրերի, հետագայում՝ «Կսմիթներ» հաղորդաշարի ռեժիսորն էր: Համակարգում է «Ռադիոթատրոնի» աշխատանքները, զուգահեռ պատրաստում է «Խոսում է Երևանը, Երևանն է խոսում» հաղորդաշարը: 

 Հեքիաթը նրա տարերքն է, նրան է վստահվել Խնկո Ապոր անվան գրադարանի հեքիաթի սրահի բացումը: Նրա ձայնագրված, նկարահանված, կրկնօրինակած 870 ֆիլմերն ու մուլտֆիլմերը Մարոյի «Գինեսի գիրքն» են:

«Մեծ պատմություն փոքր քաղաքւմ» և «Լորիկը» վերջին ֆիլմերն են, որտեղ նկարահանվել է: Նրան կարելի է տեսնել նաև «Դժբախտ երջանկություն», «Կայարան» սերիալներում:

Մայրանուշ Գրիգորյանը համառորեն չի հանձնելու 2017 թ.-ին ստացած «Վաստակավոր արտիստի» կոչումը, ավելին՝ կարծում է, որ 42 տարի Ռադիոտան պատերում լինելուց հետո արժանի է նաև Հերեսի կոչման: