Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Վահան Արծրունի
«Երաժշտական եռանկյունի» հաղորդման հեղինակ և վարող

Վահան Արծրունին ծնվել է 1965թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: Կրթությունը՝ բարձրագույն։ Ավարտել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիան՝ դասական երգեցողություն մասնագիտությամբ (պրոֆ. Գոհար Գասպարյանի դասարան), 1994-ին։ 1983-1989թթ. սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1991 թ.-ին ավարտել է բժշկական օրդինատուրան։

Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ: Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն:

Որպես կոմպոզիտոր Վահան Արծրունին հայտնի է նաև թատրոնի, կինոյի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի և կերպարվեստի բնագավառներում։ Հեղինակ է հինգ թատերական ներկայացումների, տասնութ վավերագրական և երկու խաղարկային ֆիլմերի, վեց անիմացիոն ֆիլմերի, մնջախաղային ներկայացման, բալետի և ակտուալ արվեստի բազմաթիվ ակցիաների և ցուցադրությունների համար գրված երաժշտության։ Հրատարակել է տասնչորս CD-ալբոմ և DVD:

Որպես հեռուստա- և ռադիո հաղորդումների հեղինակ և վարող սկսել է իր աշխատանքը Ա1+ հեռուստատեսությունում 1994 թ.-ից՝ հեղինակելով ART PROMO և SABOTAGE ծրագրերը։ Զուգահեռ հեղինակել և վարել է FM 107 -ում VOX MUNDI և SABOTAGE ռադիոհաղորդումները մինչ 2001 թվականը։ 2017 թվականից Հանրային ռադիոյի եթերում վարում է «Երաժշտական եռանկյունի» ծրագիրը: