Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Մարիամ Ղարդյան
«Ստարտափ Հայաստան» հաղորդման հեղինակ և վարող

Մասնագիտությամբ հեռուստալրագրող Մարիամ Ղարդյանը 2017 թվականին առաջին անգամ ոտք է դնում Հանարային ռադիոյի շենք և հասկանում, որ մասնագիտական առաջին քայլերը պետք է սկսի հենց այստեղ։ Մի քանի ամիս պրակտիկա անցնելուց հետո նրան է վստահվում «Երևան» ծրագրի ուղիղ եթերը վարելու հնարավորությունը, որից կես տարի անց սկսում է զբաղվել «Ստատուս Քվո» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի կազմակերպչական հարցերով։ Մեկ տարի անց հեղինակում է «Ստարտափ Հայաստան» երիտասարդական հաղորդումը, որի նպատակն ամբողջ Հայաստանի երիտասարդների առօրյան, խնդիրներն ու երազանքերը  լուսաբանելն է։

Վատ տրամադրության ժամանակ հաճախ է կրկնում իր կողմից ստեղծված՝ «Աշխարհում շատ գեղեցիկ երևույթներ կան, օրինակ՝․.․» նախադասությունը, որին կցում է  կյանքում տեղի ունեցող գեղեցիկ երևույթներից մեկը, համոզվում, որ շնորհիվ գեղեցիկի կյանքում ամեն բան լավ է լինելու  ու առաջ է շարժվում։ Երազում է լուրերի մեկնաբան դառնալու մասին, վստահ է, որ երազանքներն օգնում են ապրել։ Արդեն 23 տարի Մարիամն իր  երազանքների հետ հաշտ ու համերաշխ ապրում է, բոլորը երջանիկ են։