Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Լիլիթ Աղբալյան
«Ռադիոլուր» ծրագրի մեկնաբան

Լիլիթ Աղբալյանը Հանրային Ռադիո է եկել, երբ չորրորդ դասարանի աշակերտուհի էր՝ հայտարարված մրցույթի հետքով: Մանկական Արեգ ծրագրի խմբագրությունում նրա լրագրական նյութը հավանել են ու այդպես սկսվել է նրա ուղին:

Մեծանալու հետ մեկտեղ փոխվում էին նաև ծրագրերը. «Արեգ»-ը «Այբբենավոր» է դառնում, «Այբբենավոր»-ը՝«14-ից-17»:

Վերջինները պատրաստվում ու ցուցադրվում էին նաև Հանրային Հեռուստատեսությամբ: Հաջորդիվ արդեն աշխատանքի է անցնում լրատվական ծառայությունում:

Մասնագիտությամբ լրագրող է, ունի Հանրային կապերի և փիարի մագիստրոսի աստիճան (ԵՊՀ): Մոտ մեկ տասնյակ տեղական ու միջազգային կազմակերպությունների վերապատրաստումներ է անցել:

Արդեն 20 տարի աշխատում է հայկական լրատվական դաշտում. Արմենիա TV, Պրոմեթևս, Շանթ, Կենտրոն, այժմ Հանրային Հեռուստատեսություն՝ «Լուրեր» լրատվական: 1999 թ.-ից ի վեր մշտապես համատեղել է լրագրողի ու մեկնաբանի աշխատանքը:

Հիմա լրագրությունը փոխարինել է հարցազրույցներով՝ լրատվականի հիմնական թողարկման շրջանակում: «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ի կողմից 2012 թ-ին արժանացել է «Լուրերի՝ տարվա լավագույն հաղորդավար» մրցանակին:

Ռադիոյից հեռուստատեսություն մեկ քայլ էր, և նա արել է այդ քայլը, բայց երբեք չի կարողացել բաժանվել Հանրային Ռադիոյից, հատկապես Ռադիոլուր լրատվականից:


ԾՐԱԳՐԵՐ