ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Սիլվա Յուզբաշյան
«Պոեզիա» հաղորդման հեղինակ և վարող

Ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը ծնվել է Գյումրիում։ 1975 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1976 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի (Վասիլիսա, Գորկու «Հատակում», Թուխծամ, Վ. Դավթյանի «Ծիրանի ծառ» և այլն), միաժամանակ՝ Հայֆիլհարմոնիայի ասմունքող, 1984 թվականից՝ հեռուստառադիոպետկոմի ռեժիսոր։ Երկացանկում՝ Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի և այլոց երկերից:

1976-1980 թթ. Վարդան Աճեմյանի հրավերով աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ 1980 թ. մինչ այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ 1984-2005 թթ. աշխատել է հանրային ռադիոյի գրական խմբագրությունում որպես ռեժիսոր-ասմունքող։ Այժմ Հանրային ռադիոյի եթերում վարում է «Պոեզիա» հեղինակային հաղորդումը:

Մենահամերգներով բազմիցս հանդես է եկել հայրենիքում և արտերկրում` Մոնրեալ, Տորոնտո, Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգտոն, Չիկագո, Դեթրոյթ, Տեխաս, Բեյրութ, Հալեպ, Թեհրան, Իսպահան, Աբու-Դաբի, Արգենտինա, Բրազիլիա, Չեխիաև այլն:

Սիլվա Յուզբաշյանը 1986 թ. ՀԿԵՄ մրցանակի դափնեկիր է, 1991 և 1999 թվականներին արժանացել է Հարավային Կալիֆոռնիայի «Motion Picture» ընկերության սահմանած «Golden Halo Award» ամենամյա մրցանակին: Նա նաև պարգեւատրվել է ԱԺ եւ մշակույթի նախարարության Ոսկե մեդալներով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով, Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, «Համո Սահյան» մեդալով, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։


ԾՐԱԳՐԵՐ