ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ցուցարարին հարվածած ոստիկանը կազատվի աշխատանքից
2019-03-15 10:40:04

Երեկ Ազատության հրապարակում քաղաքացուն ոտքով ու ձեռքով հարվածներ հասցրած ոստիկանության ծառայակցի լիազորությունները դադարեցվել են`իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը

«Տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,- գրել է նա:

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ընթացքում երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Մաշտոցի պողոտայում: Ոստիկանները փորձել էին ցուցարարներին դուրս բերել երթևեկելի հատվածից: Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող 27 քաղաքացի բերման էր ենթարկվել։ Նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել: