ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հրաձգություն Քրայսթչերչի երկու մզկիթներում. զոհվել է 40 մարդ
2019-03-15 11:04:53

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 40 մարդ, հիվանդանոց է տեղափոխվել 30 տուժած: Ըստ նախնական տվյալների՝ զինված անձինք ներխուժել են իրարից ոչ հեռու գտնվող Ալ Նուր և Լինվուդ Մասջիթ մզկիթներ ու կրակ բացել մարդկանց վրա: Հարձակումն իրականացվել է ցերեկվա աղոթքից հետո: Նշվում է, որ զինված խմբի անդամները փակել են մզկիթների մուտքն ու կրակ բացել մարդկանց վրա: Ձերբակալվել է 4 մարդ: Նորզելանդացի իրավապահները տարածքում հայտնաբերել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հարձակման մասնակիցներից մեկն ավելի վաղ համացանցում հրապարակել էր 37 էջանոց հրովարտակ, որտեղ շարադրել էր իր պահանջները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասիդա Արդերը մզկիթում տեղի ունեցած հրաձգությունը երկրի պատմության մեջ ամենացավոտ եւ մութ էջերից մեկն է որակել: Վարչապետի խոսքով, հավատացյալների նկատմամբ իրականացվել է հարձակում, այն դեպքում, որ Նոր Զելանդիայում բնակվողները պետք է լինեին անվտանգ պայմաններում: